Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

ԻՐԱՆՔ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՆ

01:48, cumartesi, 22 aralık, 2018
ԻՐԱՆՔ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՆ

Վերաբերումա Հայաստանում սպասարկմանը ու ռեստորանային բիզնեսին: Սպասարկումն էլա արվեստ ու էդ էլա պահանջում սովորել: Մասնավորապես, եթե մատուցողը աշխատանքիյա ներկայանում դեմքից թրիք ու լափ թափվող վիճակում, ապա տվյալ մատուցողին պետքա էդ օրը հետ ուղարկել տուն: Վստահաբար, եթե հաճախորդին սպասարկող մեկը նման տեսակ դուդուկային, հոգնած դեմքով պտի սպասարկի, այլևս էդ հաճախորդը էդ ռեստորանը կամ սրճարանը չի ուզենա մտնի: Հաճախորդ կորցնելը նմա դեպքում 90% - ով երաշխավորվածա: Էս հարցի լուծումը շատ ավելի գլոբալ սոցիալական խորության մեջա գտնվում ու կապվածա ամենից առաջ, թե որքա՞ն աշխատավարձով ու որքա՞ն աշխատաժամով են աշխատում սպասավորները: Առհասարակ, մարդ, ինչքան էլ մարզված ըլնի, ութժամյա աշխատանքային օրվա դեպքում իրա աշխատանքի արդյունավետությունը կորցնումա աշխատանքային վեցերորդ ժամվանից հետո: Մնացած էրկու ժամը աշխատողը րոպեներ ու վայրկյաններա հաշվում, թե երբ պտի հագի գոգնոց - ձեռնոցները մի կողմ շպրտի, որ հասնի տուն ու իրա նեղ անձնական գործերով զբաղվի: Եվրոպայում մինչև մեծ սոցիալական հեղափոխական ցնցումները, մարդիկ աշխատում էին օրվա մեջ 14 - 16 ժամ: Էդ մասին Մարքսն էլա գրել, մնացած մեծ գրողներն էլ են նկարագրել իրանց պատմվածքներում ու վեպերում: Փաստացի ինֆորմացիան էդ առումով հսկայականա: Այսինքն ամեն օր էդ ժամանակվա մարդիկ գրեթե աշխատում էին էսօրվա էրկու աշխատանքային օրվա չափով: Էդ սարսափելի կացություն էր աշխատավորության համար: Մարքսը բառացիորեն գրում էր, որ մարդկանց անկողինները չէին հասցնում սառել՝ նկատի ունենալով նման անմարդկային ձևով մարդկանց աշխատանքով շահագործելու դաժան պրակտիկան: Թե էսօր Հայաստանում ի՞նչ գրաֆիկով ու ի՞նչ աշխատավարձով են աշխատում սպասավորները, ես չգիդեմ, բայց էդ դեպքում նման դուդուկա - թրիքային դեմքը պտի մի ինչ որ սոցիալական պատճառ ունենա ու էս հարցում արդարացում չի. ՝՝հայ ենք՝՝, ՝՝ըտենց էլ պտի ըլներ՝՝, ՝՝նորմալա՝՝ ձևակերպումները: Երբ որ ինձ ասում են, որ Հայաստանում սպասարկումը գերազանցա, միանգամից մտաբերում եմ մարդկանց դուդուկային դեմքի արտահայտությունը: Եթե ՝՝լավ սպասարկում՝՝ ասելով նկատի ենք առնում մենակ մատուցվող ուտեստի համա - որակային հատկանիշները, բայց անտեսում ենք սպասարկողի դեմքի արտահայտությունը, ընդհանուր վարքը, ապա էդ դեռևս ՝՝սպասարկում՝՝ հասկացության ընդամենը կեսնա: Սպասարկում ասածը ամբողջական հասկացությունա ու իրա մեջ ներառումա ոչ միայն տվյալ սնման կետում կահավորանքի շքեղությունը, միջավայրի մաքրությունը, չծխողների ու ծխողների համար առանձին սեղանները, այլև աշխատող՝ մատուցող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը ու դրանից բխող մնացած վարքը: Մատուցող անձնակազմի սպասարկման որակը ի վիճակիյա փոխհատուցել անգամ մնացած ուշադրության արժանացող բացերը: Մատուցելու արվեստի համար Արևմուտքում գոյություն ունեն հատուկ դասընթացներ: Ի վերջո, ամեն ինչին ձև կա ու էդ ձևի մեջ թիվ մեկ այցեքարտը, որով աշխատում են Արևմուտքում, էդ ժպիտնա: Հաստատապես, դեմքի շողացող արտահայտությամբ սպասարկման դեպքում մարդ ավելի հավեսով ու ախորժակով կսնվի, քան՝ դուդուկային դեմքերի պարագայում:

Մի հարց տամ ձեզ՝ լսարանիս:

Ձեր դուրը կգա՞, եթե մտնեք, ասենք՝ ՝՝Անտաշի մոտ՝՝ կոչվող մի ինչ որ սնման կետ ու ընդեղ ձեր աչքի առաջ ձեր իքիբիրը ծամելու պահին ականատես ըլնեք, թե ո՛նց են սպասարկող անձնակազմի անդամները իրար կոկորդ կրծում, կատաղած գոռում իրար վրա... Մանավանդ, երբ էդ գզվռտոցը կնգա ու տղամարդու մեջա... Երկրորդ անգամ կմտնե՞ք էդ ըսենց ասած ՝՝օբյեկտը՝՝: Նման բան տեղի ունեցավ, երբ իմ այցով գտնվում էի նոյոմբերին Երևանում: Խիստ տհաճ էր: Իրանք ինձ որպես հաճախորդ առհավետ կորցրել են: Եթե անձնակազմը էդքան հասարակ բանը չի գիտակցում ու թքած ունի իրա գործի արդյունքների, էդ թվում և գործատիրոջ վրա, ուրեմն ես առավել ևս, այլևս ոչ մի ուրիշ պատճառ չունեմ ընդեղ մտնելու: Էդ անհարգալից վերաբերումունքա առաջին հերթին՝ հաճախորդների հանդեպ: Անհնարա ճաշել ընդեղ, որդեղ քո գտնվելու վրա թքած ունեն, այսինքն վերջին հաշվով թքած ունեն կերածդ հացի մեջ՝ փոխաբերական իմաստով:
     Իրանք մեղավոր չեն:

Իրանց չեն սովորացրել, թեև հագցրել են տվյալ սպասարկման կետի համազգեստը, բայց բացարձակ չեն զբաղվել անձնակազմի պրակտիկ դասընթացներով ու հրահանգավորմամբ: Մեղքը ումնա՞: Վերջին հաշվով պետության մեղքնա, որ համապատասխան օրենքը չունի, որ գործատիրոջ վրա չի դնում սեփական հաշվին ուղարկել դասընթացների ու նոր աշխատանքային պայմանագիր կապել իրա աշխատողի հետ՝ հետագայում ուսուցման վարձը հետ ստանալ տրվող աշխատավարձից: Մենակ նման դեպքում պատասխանատվոթյունը կընգնի պետության ու գործատույի վրայից՝ աշխատողի վրա, ով համապատասխան ձևով կտուգանվի իրա անվայել պահվածքի համար, մի պահվածք, որին ակամա, չուզելով ականատես են ըլնում հաճախորդները:

Ընենց որ. ՝՝Ժպտացեք պարոնայք, ժպտացեք՝՝, - կասեր ֆիլմի հերոս բարոն Մյունհուզենը: Բայց իմ ժբախտ համաքաղաքացիներից ժպիտ պլոկել չի ըլնի մինչև կյանքի ընդհանուր որակը չբարելավվի Հայաստանում: Մինչև որ նորմալ աշխատաժամերով ու նորմալ վարձատրություն չլինի: Դրա համար, մեզ պետքա իսկական օրենքներով ինքնակառավարվող ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունենալ ու կառուցել, ինչը դեռևս չունենք ու չենք կառուցում:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     21.12.2018

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4716 | 0 | 0
Facebook