Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բաց դիմում

19:46, perşembe, 20 aralık, 2018
Բաց դիմում

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վ.Օսիպյանին
     Ոստիկանության թոշակառու Հովիկ Սուրենի Մահորյանից
    
    
     Բաց դիմում

Ոստիկանի պաշտոնը բարձրացնելիս ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրում են տվյալ ոստիկանի անձնական գործը, մեծ նշանակություն են տալիս նրա խրախուսանքներին /մեդալներ, պատվոգրեր և այլն/: Այն, որ Մինո Մխիթարյանը շատ անգամներ է խրախուսվել ես մինչ Ոստիկանության ՇՄ վարչության պետի անձնակազմի գծով տեղակալ պարոն Հ.Ավետիսյանի ասելը չեմ լսել այդ մասին, պարոն Ավետիսյանը մի անգամ ոստիկանության Արթիկի բաժնում անդրադառնալով խրախուսման ներկայացված ոստիկաններին, ասել է հետևյալը, որ Մինո Մխիթարյանը շատ է ներկայացվում խրախուսման, ասելով Մինո-Մինո, մի քիչ շատ չեղավ Մինոյի համար: Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից գողության դեպք բացահայտվեց, բացահայտողը շարքային ոստիկան էր, նա էր ասել թե ովքեր են գողություն կատարողները, ասել էր նաև թե որտեղ է թաքցված գողոնը: Ոստիկանության Արթիկի բաժնում, խորհրդակցության ժամանակ Ոստիկանության ՇՄ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ պարոն Ենգոյանը Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանին հարցրեց թե ով է այդ գողությունը բացահայտել, Տ.Պետրոսյանը լռեց, ծպտուն չհանեց, չասաց ով է բացահայտել, պարոն Ենգոյանը նորից դիմեց Պետրոսյանին, Պետրոսյան ասա ով է բացահայտել, որ խրախուսենք նրան, Պետրոսյանը նորից լռեց, ծպտուն չհանեց, տեսնելով, որ Պետրոսյանը չի պատասխանում պարոն Ենգոյանը դիմեց մեզ՝ դահլիճում նստած ոստիկաններիս, հարցրեց ով է գողությունը բացահայտել, մենք բոլորս գիտեինք ով է բացահայտել, սակայն չասացինք, լռեցինք, լռեց նաև գողությունը բացահայտող ոստիկանը, ով նույնպես նստսծ էր դահլիճում, եթե բաժնի պետը չի ասում, ինքը ինչպես ասեր, պարոն Ենգոյանը տեսնելով, որ մենք նույնպես չենք ասում, ասաց չեք ուզում, մի ասեք և այլևս չանդրադարձավ դրան: Դրանից հետո Տ.Պետրոսյանը թե ում վերագրեց այդ գողության բացահայտումը, թե ով խրախուսվեց, ոչ ոք չիմացավ, մի գուցե Պետրոսյանը իրեն վերագրեց կամ վերագրեց իր կամակատար տեղակալ Մխիթարյանին չեմ կարող ասել, այդ ժամանակ Մխիթարյանը դեռևս հերթապահի պաշտոնում էր թե Պետրոսյանը նրան արդեն «սարքել» էր պետի անձնակազմի գծով տեղակալ չեմ հիշում, իսկ երբ Մխիթարյանը արդեն պետի անձնակազմի գծով տեղակալն էր խոսակցություն կար, որ պետի ծառայության գծով տեղակալի թոշակի անցնելուց հետո Տ.Պետրոսյանը Մխիթարյանին «սարքելու» է պետի ծառայության գծով տեղակալ և այդպես էլ եղավ: Հետագայում Տ.Պետրոսյանը տեղեկանալով, որ այդ գողությունը բացահայտող ոստիկանը մի քիչ նեղսրտած է, որ իր անունը չի տրվել և չի խրախուսվել, մոտ մեկ տարի անց, մեկ այլ առիթով նրան ներկայացրել է խրախուսման: Ասեմ, որ այդ ոստիկանը ոչ միայն այդ գողությունը բացահայտելու համար, այլ ընդհանրապես արժանի է խրախուսանքների: Անդրադառնալով խրախուսանքներին, ներկայացնում եմ ևս մեկ փաստ և կարծում եմ, որ ՀՀ ոստիկանության կողմից պետք է ուսումնասիրվի դրա օրինականությունը, հետևյալ պատճառաբանությամբ, այն է. Մինո Մխիթարյանը ոստիկանության Արթիկի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալի պաշտոնում որքանով հիշում եմ նշանակվել է 2011թ-ի նոյեմբեր ամսին, մեկ ամիս անց ստացել է ոստիկանության փոխգնդապետի կոչում, մի քանի ամիս անց նշանակվել է ոստիկանության Արթիկի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, կոչումը եղել է փոխգնդապետ: Լինելով բաժնի պետի տեղակալ 2017թ-ի վերջին կամ 2018թ-ի սկզբին նրան շնորհվել է գնդապետի կոչում: Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի ոստիկանության ավագ պաշտոններն են՝ 1/ բաժնի պետի տեղակալ 2/ բաժանմունքի պետ: Ոստիկանության ավագ կոչումն է՝ փոխգնդապետ: Այսպիսով բաժնի պետի տեղակալի պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումը փոխգնդապետն է, սակայն պետի տեղակալ Մինո Մխիթարյանին շնորհվել է գնդապետի կոչում: Եթե պարզվի, որ Մինո Մխիթարյանին գնդապետի կոչումը շնորհվել է որպես խրախուսանք, ապա անհրաժեշտ է պարզել կոնկրետ ինչ գործողության համար է նա խրախուսվել, եթե նա խրախուսվել է գողության դեպք բացահայտելու համար, ապա անհրաժեշտ է պարզել տվյալ գողության դեպքը անձամբ Մինո Մխիթարյանն է բացահայտել, թե բացահայտել է համայնքային ոստիկանը /ները/, կամ արդյոք գողության դեպք բացահայտելը համարժեք է գնդապետի կոչում շնորհելուն: Ոստիկանության Արթիկի բաժնի ոստիկանների կողմից տարիների ընթացքում գողության շատ դեպքեր են բացահայտվել, բայց ես չեմ հիշում, որ ոստիկանին գողության դեպք բացահայտելու համար որպես խրախուսանք արտահերթ կոչում շնորհվի, ինչու հենց Մինո Մխիթարյանին, այն էլ բաժնի պետի տեղակալի պաշտոնի համար օրենքով սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում շնորհել:
     Պարոն գնդապետ, ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Գասպարյանին հասցեագրած 14.04.2018թ-ի իմ դիմումը 07.05.2018թ-ին իմ խնդրանքով galatv կայքում տեղադրելուց և իմ կողմից երկու անգամ՝ 06.06.2018թ-ին և 15.06.2018թ-ին էլեկտրոնային փոստով նշված դիմումը Ձեզ՝ ՀՀ ոստիկանություն ուղարկելուց հետո՝ 28.06.2018թ-ին Ձեր հրամանով Ոստիկանության Արթիկի բաժնի պետ նշանակվեց Տիգրան Պետրոսյանի /նախկին պետ/ կամակատար տեղակալ Մինո Մխիթարյանը, սակայն ես հույս ունեի, որ ՀՀ ոստիկանությունում ղեկավարություն է փոխվել, որ Դուք ինձ կընդունեք, կլսեք և կհանձնարարեք, որպեսզի Մինո Մխիթարյանին «վռնդեն» ոստիկանության համակարգից: Երբ Վերաքննիչ քրեական դատարանը 2008թ-ի դեկտեմբեր-ի 23-ին բեկանեց ՇՄ առաջին ատյանի դատարանի կողմից իմ նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռը / իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում է իրականացվել և դատարանը ինձ դատապարտել է հիսուն հազար դրամ տուգանքի, քանի որ չեմ կատարել որոշ պաշտոնատար անձանց շատ մեծ ցանկությունը՝ չեմ հաշտվել եղբորս ՌԴ շահագործման ուղարկող և ինձ՝ ոստիկանիս ծեծի ենթարկող քաղաքացու հետ /, ես վերադարձա ծառայության, սկսեցի զեկուցագրեր գրել, փաստաթղթեր պահանջել, որպեսզի պատասխանատվության ենթարկվեին Ոստիկանության Արթիկի բաժնի պետ / այժմ նախկին/ Տիգրան Պետրոսյանը, դատախազի տեղակալը, քննիչը, դատավորը: Այդ ժամանակ Մինո Մխիթարյանը հերթապահի պաշտոնում էր, իսկ ես հերթապահի օգնականի պաշտոնում էի: Տիգրան Պետրոսյանը հերթապահ Մինո Մխիթարյանի միջոցով իմ նկատմանբ ճնշում էր գործադրում, որպեսզի ես զեկուցագրեր չգրեի, սակայն ես նրանց «բանի» տեղ չէի դնում, շարունակում էի զեկուցագիր գրել և պայքարել, այս մասին ամենայն մանրամասն ներկայացրել եմ իմ նախկին /2012-2015թ/ դիմումներում: 2011թ-ի նեյեմբերին Տ.Պետրոսյանը հերթապահ Մինո Մխիթարյանին «սարքեց» պետի անձնակազմի գծով տեղակալ; Եվ ահա 2012թ-ի մայիս ամսին իմ 50-ամյակը լրանալու կապակցությամբ ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատումը նրանք խաբեությամբ կազմակերպեցին այնպես, որ ինձ կենսաթոշակ չնշանակվի և կարողացան այնպես անել, որ Ոստիկանության ՇՄ վարչությունում ապօրինի հրաժարվեցին ինձ կենսաթոշակ նշանակելու գործընթացը սկսելուց, հայտնելով, որ ինձ կենսաթոշակ չի նշանակվելու /այս մասին նույնպես մանրամասն ներկայացրել եմ իմ նախկին դիմումներում, ներկայացրել եմ, թե որ պաշտոնատար անձ կոչվածը ինչ խախտում է թույլ տվել /: Միայն 2012թ-ի նոյեմբեր ամսին ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Գասպարյանին դիմում գրելուց հետո ինձ թոշակ նշանակվեց և 2013թ-ի մարտ ամսից թոշակ ստացա, այսինքն ոստիկանությունում ծառայությունից իմ ազատվելուց իննը ամիս անց, այդ իննը ամիսների ընթացքում ես եղել եմ հոգեբանական տառապանքի մեջ, դրա համար պետք է պատասխան տան թե ոչ, իհարկե պետք է պատասխան տան, նրանք բոլորը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն և վերջ:
     20.11.2015թ-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից իմ հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվեց, որը 9/իննը/ ամիս տևած նախաքննությունից հետո՝ 26.08.2016թ-ին կարճվեց և Ոստիկանության Արթիկի բաժնի պետ /այժմ նախկին/ Տիգրան Պետրոսյանը, նրա կամակատար տեղակալ /այժմ բաժնի պետ/ Մինո Մխիթարյանը, Ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ /2008թ./ Ժորա պետրոսյանը, ՇՄ դատախազի տեղակալ Անդրանիկ Պապիկյանը, ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միշա Մարտիրոսյանը և այլն կարողացան «պլստալ» քրեական պատասխանատվությունից, նրանցից որոշը դա կարողացան անել ստելով, թե ինչպես են ստել և ինչ նողկալի վիճակում են հայտնվել ինձ հետ առերես հարցաքննության ժամանակ ես ներկայացրել եմ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ.Գասպարյանին հասցեագրած 14.04.2018թ-ի իմ դիմումում, որը ինչպես նշեցի իմ խնդրանքով 07.05.2018թ-ին տեղադրվել է galatv կայքում, այդ դիմումը ինչպես նշեցի երկու անգամ էլեկտրոնային փոստով ուղարկել եմ Ձեզ՝ ՀՀ ոստիկանություն: ՀՔԾ-ում իմ հաղորդումը վերաբերվում էր 2008թ-ին իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում իրականացնելուն և անհիմն դատապարտելուն, ինչպես նաև 2012թ-ին ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատելը խաբեությամբ կազմակերպելուն և ինձ ծառայողական թոշակ նշանակելու գործընթացը սկսելուց ապօրինի հրաժարվելուն:
     Պարոն գնդապետ, Դուք և պարոն Ռ.Սմբատյանը, ով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակվել է 23.05.2018թ-ին տեղյակ չեք իմ նախկին /2012-2015թ/ դիմումներից, ես այժմ վստահ եմ, որ նախկինում իմ դիմումներով զբաղված պաշտոնատար անձը /անձիք/ Ձեզ հասցեագրած իմ դիմուները Ձեզ ընդհանրապես չի զեկուցել, իսկ պարոն Ռ.Սմբատյանին խաբել է, նրան ներկայացնելով, որ իբր թե նախկինում ինձ տրվել են սպառիչ պատասխաններ: Իմ նախկին դիմումներին սպսռիչ պատասխան չի տրվել, ինձ այդպես էլ չեն պատասխանել, թե իմ կողմից ներկայացրած որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումները համապատասխանում են իրականությանը թե ոչ:
     Պարոն գնդապետ, ներկայացնում եմ Ձեզ հասցեագրած 27.08.2018թ-ի իմ դիմումի այսպես ասած վերջաբանը, այն է. «Պարոն գնդապետ, խնդրում եմ ձեզ, թույլ մի տվեք, որ իմ նախկին / 2012թ-2015թ / դիմումներով զբաղված ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձիք այժմ էլ զբաղվեն իմ դիմումներով, թույլ մի տվեք, որ նրանք նույնիսկ մատով դիպչեն իմ դիմումներին, թույլ մի տվեք, որ նրանք նույնիսկ հեռվից նայեն իմ դիմումներին, Դուք նրանց մի հավատացեք, նրանք խաբել են Ձեզ; Խնդրում եմ Ձեզ, ընդունեք լսեք ինձ, հավատացնում եմ Ձեզ, ինձ լսելուց հետո չեք կարողանալու տիրապետել Ձեր զայրույթը և հենց իմ ներկայությամբ կհանձնարարեք, որ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանին «վռնդեն» ոստիկանության համակարգից և ոչ միայն նրան, ինձ լսելուց հետո վստահ եմ նաև, որ կհանձնարարեք, որպեսզի Ոստիկանության Արթիկի բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյանի դիմաց փակեն ոստիկանության համակարգ վերադառնալու բոլոր ճանապարհները» -մեջբերման ավարտ:
     Պարոն գնդապետ, իմ կողմից ներկայացրած վերը նշված խրախուսանքների վերաբերյալ ես իմ նախկին /2012-2015թ / դիմումներում չեմ գրել և հույսով եմ, որ իմ նախկին դիմումներով զբաղված պաշտոնատար անձը /անձիք/ ինձ չի պատասխանի, որ իբր թե նախկինում ինձ տրվել է սպառիչ պատասխան:
     Պարոն գնդապետ, ես երբեք իմ հույսը չեմ կորցրել, որ գալու է հատուցման ժամը, որ տարիներ շարունակ ինձ հոգեբանական տառապանք պատճառողները իրենց կողմից թույլ տված «այլանդակությունների» համար պատասխան են տալու, Ձեր հետ իմ հանդիպումից հետո իմ հույսը ավելի ամրապնդվեց, խնդրում եմ Ձեզ, «չկոտրեք» իմ հույսը:
     Պարոն գնդապետ, խնդրում եմ Ձեզ, հանձնարարել, որպեսզի ուսումնասիրվի Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանին և նախկին պետ Տիգրան Պետրոսյանին տրված բոլոր խրախուսանքների հաճախականությունը և դրանց օրինականությունը, կոնկրետ երբ և ինչի համար են խրախուսվել, այդ թվում նաև Մինո Մխիթարյանին գնդապետի կոչում շնորհելու օրինականությունը: Խնդրում եմ իմ դիմումների ընթացքը վերցնել Ձեր շատ խիստ հսկողության տակ:

Դիմող՝ Հ.Մահորյան
     13.12.2018թ.

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1497 | 0 | 0
Facebook
COMMENT.am