Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ Դեկտեմբեր-2
Բավականի հագեցված գրաֆիկով է աշխատում Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը: Բացի նրանից, որ առանձին հոդվածներով անդրադարձել ենք դեսպան Տիգրան Բալայանի ամենատարբեր ու բազմազան հանդիպումներին, մեկ անգամ էլ առանձին թերթել ենք դեկտեմբեր ամսվա Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջը, սա թվով երկրորդն է, միգուցե նույնիսկ երրորդ անգամ էլ այս ամիս հանդես գանք: Դեսպան Բալայանին մեկ կարելի է տեսնել Նիդերլանդների հայ համայնքներում, մեկ գիտական ֆորումներին մասնակցելիս, հաջորդ անգամ էլ Նիդերլանդների կառավարության անդամների հետ բանակցելիս: Այս ամենը նա հասցնում է այլ գործերին զուգահեռ: Դեսպանատան աշխատանքը թափանցիկ է նիդերլանդահայերի համար` բավական ակտիվ ու պրոֆեսիոնալ գործում է ֆեյսբուքյան էջը:
Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների վարչապետի խորհրդականին Դեկտեմբերի 4-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների վարչապետի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Դավիդ ֆան Վելի (David van Weel) հետ։ Ողջունելով ՀՀ դեսպանին վարչապետի խորհրդականը նշեց, որ հայ-հոլանդական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում և առավել զարգանալու միտում ունեն։ տեղի ունեցող զարգացումները՝ ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերը, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական հավասար հնարավորոությունների ապահովման նպատակով իրականացվող քայլերը։ Տիգրան Բալայանն ընդգծեց, որ գործող կառավարությունը նպատակադրված է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացնել միջազգային ամենաբարձր և խիստ չափանիշներին համապատասխան և այդ համատեքստում շնորհակալություն հայտնեց ընտրական գործընթացին հետևելու նպատակով հոլանդացի դիտորդներ ուղարկելու համար։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև քաղաքական և տնտեսական փոխգործակցության ընդլայնման շուրջ։ Զրուցակիցները անդրադարձան միջազգային օրակարգի մի շարք խնդիրների։
Ambassadeur Tigran Balayan heeft een ontmoeting gehad met Egbert van Beesten, manager van de Nederlandse organisatie Mensen Kinderen. De ambassadeur bedankte de heer Van Beesten voor 16 jaar effectieve activiteiten in Armenië, gericht op het ondersteunen van mensen in nood en het creëren van banen Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց հոլանդական Mensen Kinderen բարեգործական կազմակերպության ղեկավար Էխբերտ վան Բեստենին՝ շնորհակալություն հայտնելու 16 տարի շարունակ Հայաստանում կարիքավորներին օժանդակելու և աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ Mensen Kinderen-ի արդյունավետ գործունեության համար։
Դեկտեմբերի 7-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր հավատարմագիրը հանձնեց ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասին (Fernando Arias) ։ Ողջունելով և հաջողություն մաղթելով դեսպան Բալայանին` ՔԶԱԿ գլխավոր տնօրենը կարևորեց անդամ-պետությունների և տեխնիկական քարտուղարության միջև համագործակությունը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների իրականացման գործում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Տիգրան Բալայանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՔԶԱԿ դերակատարությանը միջազգային անվտանգության ապահովման գործում և այդ առումով պատրաստակամ է շարունակել ՔԶԱԿ քարտուղարության հետ սերտ փոխգործակցությունը։ Մշտական ներկայացուցիչ Բալայանը կարևորեց կառույցում որոշումների ընդունման գործընթացում կոնսենսուսի պահապանումը՝ որպես Քիմիական զենքի արգելման կոնվենիցայի նպատակների շուրջ միջազգային հանրության միասնականության պահպանման կարևոր գրավական։ Հայաստանի մշտական ներկայացուցիչն ու ՔԶԱԿ գլխավոր տնօրենը մտքեր փոխանակեցին կազմակերպության գործունեության, կառույցի շրջանակներում ընթացող զարգացումների վերաբերյալ։ Երկուստեք կարևորվեց Կոնվենցիայի դրույթների ազգային կիրարկման ուղղությամբ արդյունավետ մեխանիզմների մշակումն ու իրականացումը: Անդրադարձ եղավ նաև խաղաղ նպատակներով ոլորտի զարգացմանը միտված միջազգային համագործակցությանը: Զրույցից հետո ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ ՔԶԱԿ գլխավոր տնօրենի ուղեկցությամբ շրջայց կաատարեց ՔԶԱԿ կենտրոնակայանում, ծանոթացավ քարտուղարության ստորաբաժանումների և գործադիր խորհրդի աշխատանքային պայմաններին։ Հայաստանի դեսպանը հանդիպեց Քլինգենդայլի տնօրենին Դեկտեմբերի 7-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների Միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ Քլինգենդայլի (Cilngendael) տնօրեն Ռոն Թոնի (Ron Ton) հետ։ Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց հայ երիտասարդ դիվանագետների վերապատրաստման երկարամյա ծրագրի համար։ On this symbolic day, when #Armenia hosts 3rd Global forum "Against the Crime of Genocide" and the world celebrates 70th anniversary of the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide, Ambassador Tigran Balayan meets Jean Pierre Karabaranga, Ambassador of#Rwanda. The Ambasadors discussed prevention agenda the two countries promoting on the world stage, #Francophonie and many other issues.
Ambassador Tigran Balayan had an interesting and in-depth discussion with Hans Faber, Director of International Affairs & General Director of Repatriation service of the Ministry of Justice and Security of the #Netherlands.
_________________ ____________ 11 Դեկտեմբերի Ambassador Tigran Balayan paid a courtesy call on Alireza Jahangiri, Ambassador of Iran. Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Հաագայում Իրանի դեսպան Ալիռեզա Ջահանգիրիի հետ։ ___________ Դեկտեմբերի 12-ին Հաագայի քաղաքապետ տիկին Փոլին Կրիկեն հրյուրընկալեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին և Նիդերլանդներում նոր հավատարմագրված մի շարք այլ երկրների դեսպաններին: Հանդիպումը կայացավ աշխատանքային ճաշի ձևաչափով, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք հարցերի շուրջ: |
Abone ol ve malalelerin yayınla: