Հայաստանն ընտրեց 100 անգամ ավելի առաջադեմ, համակրելի եւ խոստումնալից առաջնորդ, քան Վրաստանը: Նման կարծիք հայտնեց վրացի քաղաքական գործիչ, «Ռուսթավի -2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան: «Հայերը հզոր եւ հարուստ մշակույթ ունեցող ժողովուրդ են: Կան շատ բաներ, որոնք մենք կարող ենք նախանձել «սպիտակ նախանձով», օրինակ, նրանց աշխատասիրությունը ու հնարավորությունները բիզնեսում։
Եթե մենք վերցնենք միայն 1918-թվականը կամ Խորհրդային Միության փլուզումը, Հայաստանը միշտ եղել է Վրաստանի հետ, որը եղել է իրադարձությունների առաջնորդն ու շարժիչ ուժը։
«Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ընտրել է հարյուրապատիկ անգամ ավելի առաջադեմ, համակրելի և խոստումնալից առաջնորդ, քան մենք: Վրաստանում տեղի ունեցող աղետի ֆոնին, Հայաստանը շուտով կդառնա տարածաշրջանային առաջնորդ, եւ մենք կկորցնենք այդ կարգավիճակը, որն ունեցել ենք առնվազն վերջին երկու հարյուրամյակում», - գրել է Գվարամիան իր ֆեյսբուքյան էջում: