Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՈՉ ՄԵԿԸ ՉԽՈՍԻ՞․․․ ԱՅԴ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԽՈՍՈՒՄ, ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆ Է ԽՈՍՈՒՄ

08:59, pazar, 16 aralık, 2018
ՈՉ ՄԵԿԸ ՉԽՈՍԻ՞․․․ ԱՅԴ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԽՈՍՈՒՄ, ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆ Է ԽՈՍՈՒՄ

Արցախը Հայաստանի բաց ներվն է ու բազմիցս ենք համոզվել, որ շատ ցավոտ է, երբ «անմիջական ներվին կպնում են» ոչ մասնագիտական մոտեցումով։ Նախկին նախագահները՝ կապված Արցախի կադրային քաղաքականության հետ, շատ զգույշ են եղել։ Զգուշությունն արտահայտվել է նրանով, որ շարքային քաղաքացին, առավել ևս թշնամին, առիթ չի ունեցել արտահայտվելու Արցախի՝ որպես պետական ինքնույն միավորի, միջամտության մասին։

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը, երբ բարձրաձայնում ու վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտոնից, այլևս Արցախի ոչ մի պաշտոնյայի բացատրությունը պետք չէ։ Բացատրությունը պետք չէ, որովհետև երբ խոսում է ռազմական փառապանծ ուղի անցած գեներալը, ով ապացուցել է իր նվիրվածությունը Արցախին ու իր ժողովրդին՝ մարտական փայլուն կենսագրությամբ, նույնն է, երբ գործի է դրվում ծանր հրետանին․

«Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք։ Որ հանել են, երեւի դժգոհ են», - News. am-հետ զրույցում ասում է Լևոն Մնացականյանը, ով աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն:

Այսքանից հետո զարմանալի՞ է, երբ սոցիալական ողջ ցանցերը զբաղված են պատճառներ որոնելով, երբ լրատվությունը փորձում 1 պատասխան գտնել, երբ Արցախ ու Հայաստան ներքաշվում են պատճառների բացահայտման մեջ։ Մարդը, երբ ինքը չի իմանում՝ ինչու է ազատվում աշխատանքից, անսպասելի է լինում իրեն աշխատանքից ազատելը, ի՞ նչ ասես։ Անգամ շարքային քաղաքացին, երբ ազատվում է աշխատանքից կամ տեղափոխություն է կատարվում, ըստ աշխատանքային օրենսդրության, մի երկու ամիս առաջ գրավոր տեղեկացնում են նրան։ Գոնե մեկ օր առաջ տեղեկացնեին։

Սա՞ է Բանակի հանդեպ մեր շնորհակալական գնահատականը։ Այն Բանակի, որի հրամանատարի մասին լեգենդներ են պատմում․․․

Ոչ մեկը չխոսի՞․․․ Այդ մենք չենք խոսում, վիրավորանքն է խոսում։ Չնայած Արցախն իր խոցելի վիճակով շատ հարցերում մեզ լռեցնում է․ թշնամին քնած չէ։
    
     https://hraparak.am/pos

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2308 | 0 | 0
Facebook