Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է ստրասբուրգյան ահաբեկչի շրջապատից ևս յոթ կասկածյալների մասին: Նրանց թվում են ընտանիքի չորս անդամներ։
Իսկ մինչ այդ, դեկտեմբերի 13-ի գիշերը, ահաբեկչության հեղինակի` Շերիֆ Շեքի շրջապատից եւս երկու մարդ էր ձերբակալվել։
Այս մասին հաղորդում է "Le Figaro" թերթը:
Ֆրանսիայի դատախազ Ռեմի Հեիչի խոսքերով, հետաքննությունը կշարունակի բացահայտել պոտենցիալ հանցագործներին, որոնք կարող էին Շեքին օգնել հարձակման պատրաստման գործում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի կենտրոնում` Սուրբ Ծննդյան շուկայում անհայտ անձը կրակել էր անցորդների վրա: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ հրաձիգը 29-ամյա Շերիֆ Շեքն էր, որը նախկինում անվտանգության ծառայություններին հայտնի էր որպես «հնարավոր ահաբեկչական սպառնալիք» ։
Միջադեպի արդյունքում 4 մարդ սպանվել էր և 12 մարդ վիրավորվել։
Դեկտեմբերի 13-ին ֆրանսիական ոստիկանությունը հայտարարեց, որ իրենք «չեզոքացրել են» ահաբեկչին։