Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Բնությունն աշնանը»

15:03, cuma, 14 aralık, 2018
«Բնությունն աշնանը»

14.12.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցի IIբ դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից: /Դասվար Մեր Մովսիսյան/
     Թեման` «Բնությունն աշնանը»
     Նպատակը
     ա/ կտարբերակեն բնության և մարդու ստեղծած իրերը, կենդանի և անկենդան բնությունը, դրանց փոխկապվածությունը
     բ/ կստանան տեղեկություններ թռչունների, նրանց առանձնահատկությունների մասին
     գ/կիմանան աշնանային երևույթների և առանձնահատկությունների մասին
     Ø հետաքրքրասիրություն հանդես կբերի աշխարհի նկատմամբ` իր ողջ բազմազանությամբ,
     Ø հոգատար կլինի կենդանի էակների հանդեպ,
     Ø կսիրի բնությունը, կգնահատի նրա գեղեցկությունը,
     Աշակերտները հարցերի միջոցով ամփոփեցին
     Ø ինչ է մեզ շրջապատում,
     Ø ինչ է բնությունը և ինչ մասերից է կազմված,
     Ø ինչ փոփոխություններ է կրում բնությունը տարվա եղանակներին,
     Ø ինչ անտեսանելի կապեր կան բնության մեջ
     Ուսուցչուհու կիրառած նորագույն տեխնոլոգիաների ու փոխներգործուն մեթոդների շնորհիվ դասն անցավ հետաքրքիր ու բովանդակալից: ՏՀՏ կիրառությունը հեշտացնում է թե ՛ ուսուցչի գործը և թե ՛ աշակերտների՝ առարկան հասկանալու, թեմաներն ընկալելու խնդիրը:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6542 | 0 | 0
Facebook