Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ազգային վիճակագրական ծառայությունը շատ հաճախ օգտագործվել է մարդկանց ապակողմնորոշելու համար

23:06, perşembe, 13 aralık, 2018
Ազգային վիճակագրական ծառայությունը շատ հաճախ օգտագործվել է մարդկանց ապակողմնորոշելու համար

Տնտեսական բնագավառում հասարակության մոտ վստահությունը կբարձրացվի, եթե ազգային վիճակագրական ծառայությունը Տնտ. տվյալները հրապարակելիս բացառապես լինի ազնիվ և թափանցիկ, նշյալ մարմինը բացառապես ծառայում էր նախորդ ձախողված կառավարությունների համար և տնտեսության իրական արտացոլումը չէր ներկայացնում։Անդրադառնալով տնտեսության հետագա զարգացմանը՝ կցանկանայի հստակորեն մատնանշել գլխավոր բացերը, որոնք ունի ՀՀ-ան տնտեսությունը։Նախ առաջ է գալիս այն մտահոգությունը, որը կապված է տնտեսության հիմնական ճյուղերի դիվերսիֆիկացված չլինելու և այլընտրանքային ուղիների որոնման գործում ջանքերի բացակայության հետ։Վերջին քաղաքական պրոցեսների և վերադասավորումների հետևանքով մեծանում է պատասխանատվությունը կառավարության առաջ, և եթե շուտափույթ լուծումներ չտրվեն բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրներին, ի տարբերություն նախորդ ժամանակների, հասարակությունը չի հանդուրժի ևս մեկ ձախողված կառավարություն, ինչն էլ կարող է ժողորդական մեծ հուզումներ առաջացնել։Պաշտոնական վիճակագրության նկատմամբ վստահության պակասի օբյեկտիվ պատճառներն են`
     1. Սպառողների տարբեր հեռանկարները
     2. Սպառողների տարաբնույթ շահերը
     3. Շահառուների վերաբերմունքը
     4. Մեթոդաբանության բազմաշերտությունը
     5. Պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ընդհանուր պակասը:

Սպառողները պատկանում են հանրության տարբեր հատվածների եւ այդպիսով հանդիսանում են տարբեր քաղաքական, տնտեսական և այլ շահերի կրողներ: Հետեւաբար նրանց սպասումները վիճակագրության նկատմամբ տարբեր են: Այսպիսով, վիճակագրությունն ընկալվում է լավ լուր մեկ սպառողի համար, կարող է լինել վատ լուր մյուս սպառողի համար եւ ոչ տեղին` երրորդի համար: Վիճակագրությունը շատ հաճախ օգտագործվել է ապակողմնորոշելու մարդկանց, և առկա են ոչ գիտական ու սխալ վիճակագրական մեթոդաբանության օրինակներ, որոնք միտումնաբար օգտագործվել են հարմարեցնելու հատուկ քաղաքական, տնտեսական կամ այլ շահերին: Քաղաքակրթության ողջ պատմության մեջ, ցավոք, գերիշխում է պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության ցածր չափաբաժինը: Հետեւաբար, ողջ աշխարհում ազգային վիճակագրական ծառայություններն ավել կամ պակաս չափով տառապում են հանրության վստահության պակասից: Չնայած այն հանգամանքին, որ ազգային վիճակագրական ծառայությունները հիմնվել են ընդհանուր առմամբ, համաձայն հանրությանը ծառայելուն ուղղված սկզբունքների, միևնույն է դրանք դիտվում են որպես մենաշնորհներ` առանց այլընտրանքի կամ հանրության համար համեմատելու նպատակով մրցակցող տեղեկատվության:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2545 | 0 | 0
Facebook