Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քաղաքական դիվերսիա նոր խորհրդարանի դեմ

08:05, perşembe, 13 aralık, 2018
Քաղաքական դիվերսիա նոր խորհրդարանի դեմ

Մինչ Հայաստանում հանրային որոշ շրջանակներ քննարկում են նոր խորհրդարանի դասավորությունն ու այնտեղ քաղաքական դիմակայության կամ մրցակցության հնարավոր աստիճանը, բավականին ուշագրավ խոսակցություններ են ծավալվում արտախորհրդարանական դաշտում, խորհրդարանից դուրս մնացած ուժերի դաշտում: Ընդ որում, այստեղ շատ հետաքրքիր է այն, որ նոր խորհրդարանի, այսպես ասած, կենսունակությունն ու քաղաքական լեգիտիմությունն ուղղակի թե անուղղակի, բայց հավասարապես կասկածի տակ են դնում ուժեր, որոնք դիրքավորվել են նախկին իշխող համակարգին կոշտ ընդդիմության դերում, և ուժեր, որոնք ներկայացնում են նախկին իշխող համակարգը: Ուղղակի թե անուղղակի, բաց տեքստով թե ակնարկներով, սակայն հանրությանը մատուցված կարծիքի համատեքստային ընդհանրության մեջ նոր խորհրդարանի հանդեպ անվստահություն տարածելով են զբաղված ուժեր և գործիչներ, որոնք մինչև ապրիլ համարվում էին արմատական ընդդիմություն:


    

Նոր խորհրդարանի անկենսունակության մասին խոսում են «Սասնա ծռերը», Զարուհի Փոստանջյանն է խոսում նոր քաղաքական իրավիճակի, այսպես ասած, «դավադրածին» լինելու մասին: Նոր քաղաքական իրողությունների և նոր խորհրդարանի հանդեպ նույն անվստահությունը պարունակող ուղղակի տեքստեր կամ անուղղակի, սակայն թափանցիկ համատեքստեր են հղում նաև Ռոբերտ Քոչարյանը, նրան սատարող ուժեր, ՀՀԿ-ն ու սատարող շրջանակներ, նախկին իշխանության հետ թե՛ մինչև ապրիլ գործակցած, թե՛ դրանից հետո աշխատող փորձագիտատեղեկատվական շրջանակներ:

Խորհրդարանի ընտրությունից անցել է դեռևս մեկ-երկու օր, դեռ չկա ընտրության պաշտոնական վերջնական արդյունքը, նոր խորհրդարանը դեռ առաջին աշխատանքային նիստը, օրը, շաբաթը կամ ամիսը չի անցկացրել, որպեսզի հանրությունն ունենա գնահատման գոնե նախնական ելակետ, իսկ տարբեր ուժերի մի ամբողջ շերտ արդեն իսկ ինտենսիվորեն սկսել է հանրության շրջանում կասկածամտություն, անվստահություն, անորոշություն տարածել նոր խորհրդարանի հանդեպ:

Իր բնույթով դա այլ բան չէ, քան նոր իշխանության հանդեպ տեղեկատվաքաղաքական դիվերսիա, որ իրականացնում են նախկին իշխանության և այդ իշխանությանը նախկինում արմատական ընդդիմություն եղած ուժերը՝ ներկայիս տարօրինակ և զարմանալի սինքրոնությամբ:

Անշուշտ, այստեղ խոսել ինչ-որ դավադրության մասին՝ չենք փորձի, եթե չկա դրա որևէ փաստ: Սակայն փաստն ինքնին, որ կա ներդաշնակ այդպիսի ալիք և արշավ դեռևս իր աշխատանքը չսկսած, բայց բացառիկորեն հանրային քվեի արդյունքում ձևավորված խորհրդարանի հանդեպ, արդեն իսկ մտահոգիչ է՝ իր հնարավոր հետևանքներով, թեկուզ հանրային տրամադրությունների վրա ազդելու մասով: Որովհետև այստեղ թիրախում գործնականում խորհրդարանը չէ, այլ այն նոր իրավիճակը, որը տալիս է քաղաքական պլանավորմամբ և իրական քաղաքականությամբ զբաղվելու մրցակցային հնարավորություն, և դա օգտագործելու փոխարեն՝ իրականություն է փորձում ներդրվել անկայուն և անհաստատ հանրային տրամադրություն: Եթե դա է քաղաքական պլանավորման մոդելը կամ մեթոդը որոշ ուժերի համար, ապա գործնականում դա նույն վտանգն է պարունակում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման հեռանկարի համար

Kaynak: 1in.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3497 | 0 | 0
Facebook