Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՀ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄՀԱ-Ի ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

16:58, çarşamba, 12 aralık, 2018
ՀՀ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄՀԱ-Ի ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո ունենք «տարբեր բևեռներից» կազմված խորհրդարան: Բևեռներից մեկը բացարձակ մեծամասնություն ստացած «Իմ Քայլը» դաշինքն է, իր 70% ձայներով: Իսկ մյուս բևեռներում կենտրոնացված են ոչ գաղափարական անհասկանալի մի խումբ ուժեր, որոնք սեփական կաշին փրկելու համար, շահադիտական նկատառումներից ելնելով, , պատրաստ են այս կամ այն թևից րոպեների ընթացքում անցնել մյուս թև՝ փոխելով սեփական մոտեցումները, հայացքներն ու սկզբունքները նույնիսկ ամենաառանցքային հարցերի շուրջ: Այսպիսի որակով երկրորդ բևեռը, որը կազմված է օլիգարխի պիտակից փախչող և իրեն գործարար ու սեփականատեր հռչակած «ԲՀԿ-» ի ղեկավարությունից և իհարկե անհասկանալի կողմնորոշում ունեցող ու իրեն հեղափոխական պայքարի առաջամարտիկ համարող «Լուսավոր Հայաստան» ից, ոչ գաղափարախոսության ոչ էլ ներկայության տոկոսներով գործադիր իշխանության հակակշիռ լինել չի կարող։ Մենք դեմ չենք Պարոն Ծառուկյան անձին որպես գործարար, այլ դեմ ենք նրա՝ որպես քաղաքական գործիչ լինելուն: Մեր կարծիքով, Հայաստանի խորհրդարանում անպայման պետք էր ներկայացված լինի ազգային գաղափարախոսության կրող որևէ կուսակցություն, որը պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտված լինելով և ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվելով, կլիներ զսպող ու հավասարակշռող ուժ հնարավոր ցանկացած ապազգային որոշման դեպքում: Մենք այն կարծիքին ենք, որ հենց մենք կկարողանանք նոր ԱԺ-ում նման ապազգային որոշումները բացառել: Պատմական ոչ վաղ անցյալը ցույց է տալիս, որ մեր երկրի խորհրադարանում ու կառավարությունում հնարավոր է ներքին գաղտնի պայմանավորվածությունների ձեռքբերում (հիշենք հատկապես տարածքների հանձնելու հետ կապված պայմանավորվածությունը): Նմանատիպ որոշումներին կարող են հակադրվել միմիայն ազգային գաղափարախոսության կրող ու ազգային շահը պաշտպանող ուժերը: ՄՀԱ քաղաքական միավորումը պատրաստակամություն է հայտնում դառնալ, լինել և մնալ այն անկողմնակալ ուժը, որը կբարձրաձայնի երկրում տիրող խնդիրները, կմատնանշի դրանց լուծման ճշգրիտ ճանապարհներ, հետևողական լինելով դրանց իրագործմանը, կմատնանշի իշխանությունների գործած սխալները, թերություններն ու բացթողումները, միաժամանակ թվարկելով նաև իշխանության կատարած ազգանպաստ քայլերը, դրանց տալով արժանի գնահատականներ: Որքան մեծաթիվ լինեն մեզ հետ համագործակցող ու մեր բարձրացրած հարցերի քննարկմանը մասնակցող անձինք, այդքան ավելի շատ կարծիքներ կհնչեն և խնդիրների լուծման համար ավելի բարենպաստ որոշումներ կկայացվեն:
     Կոչ ենք անում ակտիվ մասնակցել ՄՀԱ քաղաքական միավորման պաշտոնական էջում բարձրացված հարցերի քննարկմանը: Յուրաքանչյուր մարդու զորակցությունն ու կարծիքը, մեկնաբանությունն ու տրամաբանորեն արված քննադատությունը մեզ համար կարևոր են: Հարգանքներով՝ ՄՀԱ Քաղաքական Միավորում

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5367 | 0 | 0
Facebook