Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՍԵՐԺՈԱԴԱ

00:11, çarşamba, 12 aralık, 2018
ՍԵՐԺՈԱԴԱ

(շարադրված է փեսա Միշոյի ՝՝Իշխանափոխություն՝՝ շարքից)
    
    

՝՝Նա եղավ բոլոր տեղերում, բոլոր բարձունքներին սեփական կարյերայի հասավ, իմացավ ու ճաշակեց մեծ փողերի համը, գողերի հետ սեղան նստեց, ապրեց քաղաքների վայելքների մեջ, հզորների և մեծատուների հետ խնջույքներ արեց, գիտունների և իմաստունների հետ վեճի չմտավ, չսիրեց, բայց փորձեց ընկերներին, եղավ ուրիշ – ուրիշ ազգերի հայրենիքներում, տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները և նրա խորամանկ ոգին ճանաչեց մարդուն, Ճանաչեց և խորագին ատեց մարդուն, և նրա օրենքները և հավանեց ու սիրեց միայն մարդու ոչխարությունը: Եվ որովհետև ուներ կին և երեխաներ, բոլոր իր հարստությունը ապահովագրեց արտասահմանյան բանկերում, առավ իր ավտոների քարավանը` պոլնի բաք բենզինով, և մի կեսօր, երբ Երևանում թնդում էր իրա պատվերով փողոցներ փագելու նիկոլյան համերգը, Զանգվի նոճիածածկ ափերի վրա գտնվող օբյեկտից կիսահարբած, ուրախությունից դողացող ձեռներով ստորագրեց իրա հրաժարականը ու սկած հեռացավ իշխանությունից…՝՝:

Թող ինձ ների Վարպետը՝ Ավետիք Իսահակյանը, բայց ստիպված պտի խոստովանեմ, որ նրա գործունեությունը հանճարեղա Իսահակյանի անմահ գործի նման:

Ի՞նչ կարան գրեն Սերժի կենսագիրները իրա՝ Սերժի մասին: Ինչ ասես կգրեն: Անգամ բոլոր շներին կփորձեն կախել նրա վզից, բայց ինքը ընենց արեց, որ մաքուր էրևա բոլոր գործերի մեջ: Ով պետքա՝ բանտարկվածա, կամ հանկարծամահ էղավ բանտում, ով խանգարում էր՝ վաղուց իրա մարմնով կերակրումա հողի մեջ վխտացող ամեն տեսակ զեռուններին:

Սերժը որպես քաղաքագիտության մեջ հանճարեղ մարտավար, հավասարը չունի վերջին քսանյոթ ու ավելի տարվա մեջ: Նա էղավ բոլոր պատասխանատու ու կարևորագույն պաշտոններում՝ սկսած 1990 թ.-ից՝ որպես Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1993-1995 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 1995-1996 թվականներին՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության նախարար, 1996-1999 թվականներին՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 1999-2000 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007 թվականներին՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2000-2007 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2007-2008 թվականներին՝ ՀՀ վարչապետ, 2008 թ. ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը՝ ՀՀ նախագահ։ Ու վերջապես, հեռացավ նորից որպես ՀՀ վեցօրյա վարչապետ 2018 թ - ի ապրիլի 17 - 23- ը: Սերժին պետք էր որպես վարչպետ հեռանալ, որպեսզի դրանով ճանաչվի նաև իրա նախագահության օրինականությունը, ինչը և ճանաչվեց Նիկոլի կողմից: Էս մասին բազմիցս ցույցա տրվել:

Նման հարուստ, երբեք չհրապարակված, թեկուզ՝ հանցավոր կենսագրականի մեջ, Սերժը վարվեց ու ապրեց ուզածի պես: Էդ ընթացքում միշտ իշխանական - կառավարման թելերը ամուր պահեց իրա ձեռներում, հմտորեն մանևրեց արտաքին ու ներքին քաղաքականության բոլոր էջերում, խոսաց շանտաժի, թուլության, քծնելու ու սպառնալիքի բոլոր հնարավոր մեթոդներով: Սերժը ԿԱՄԱՎՈՐ հեռացավ ու իրա ողջ գործունեության մեջ հատկանշական կողմը էն էր, որ հանցագործ աշխարհին բնորոշ հասկացությունների ուժով ըտենց էլ ոչ մի ստորագրություն չթողեց Հայաստանի համար ճակատագրական՝ տարածքային նշանակության որևէ մի փաստաթղթի տակ: Պոնտացի Պիղատոսի նման ձեռները լվաց ու գնաց մեծ խաղից, բայց ընե՛նց գնաց, որ պոչը հետևից տրորող չլնի: Գնաց ու իրա թևի տակ դրած հետը տարավ ՝՝ԻՔՍ՝՝ թղթապանակը՝ համապատասխան ֆայլերով, որդեղ ըստ ամենայնի պետքա որ այբբենական կարգով նշված ըլնեն բոլոր կամակատարների ու գնալուց օր առաջ իրա իսկ կողմից կարգված խրտվիլակների անուն ազգանունները, որի թվում և գլխավոր խրտվիլակ Նիկոլի վեռբովկի մանրամասն պատմությունը: Դե, թող փորձի ԱԱԾ հատուկ քննչական կոչվածը մտնի իրա տուն ու թող փորձի ինչ որ հարցով պատասխանատվության կանչի նրան՝ իրա սկած, սև գործերի համար...

Չեն համարձակվի, քանզի իրա փոխարեն դատարանում կխոսեն թղթապանակի միջի բարաթները: Իսկ բարաթները շատ են, նրա կենսագրականը վկա՝ շատ են...
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     11.12.2018

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3977 | 0 | 0
Facebook