Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումին ընդառաջ ծրագրերի եւ առաջարկների քննարկումները շարունակվում են

17:02, salı, 11 aralık, 2018
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումին ընդառաջ ծրագրերի եւ առաջարկների քննարկումները շարունակվում են

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումին ընդառաջ (նախատեսված է անցկացնել 2019թ.-ի փետրվարի 23-ին) շարունակվում են ներդրումային բիզնես գաղափարների և ծրագրերի քննարկումները։ Ֆորումի կազմակերպչական աշխատանքները և ներկայացված ծրագրերը քննարկելու նպատակով դեկտեմբերի 11-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց խորհրդակցություն՝ մարզպետարանում այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի մասնակցությամբ: Մարզի ղեկավարին տեղեկացվեց, որ մինչ օրս ներկայացվել է 34 ծրագիր, որոնցից հավանության են արժանացել 10-ը: Նրանց առաջարկվել է գաղափարները կազմել ներդրումային-բիզնես ծրագրային ձևաչափով: Նշվեց, որ վերջինս առավել արդունավետ կլինի ներդրողներին առաջարկելու համար։
     Քննարկվեցին այլ կազմակերպչական հարցեր ևս:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2625 | 0 | 0
Facebook