Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իրական ընդդիմությունը մտավ խորհրդարան

16:28, salı, 11 aralık, 2018
Իրական ընդդիմությունը մտավ խորհրդարան

Ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանը շարունակում է մեծ աջակցություն ունենալ ժողովրդի շրջանում: Այդուհանդերձ նկատելի է, որ հանրության կեսից ավելին անտարբեր է քաղաքական գործընթացների նկատմամբ և անգամ չի ցանկանում մասնակցել ընտրություններին:

Նոր խորհրդարանում միակ սկզբունքային ընդդիմությունը Էդմոն Մարուքյանի Լուսավոր Հայաստանն է: Ծառուկյանը գործարար է և չի ցանկանում հարաբերություններ փչացնել Փաշինյանի հետ, ուստի միշտ էլ պարելու է նրա երաժշտության տակ:

Էդմոն Մարուքյանն այնքան քաջություն ուներ, որ նույնիսկ հեղափոխության օրերի թեժ շրջանում չէր վախենում հակառակվեր Փաշինյանին: Մարուքյանն, իհարկե, կողմ էր իշխանափոխությանը, սակայն կարևորում էր նաև խորհրդարանական աշխատանքը և մեծ ավանդ ունեցավ եվրոպական երկրներում թավշյա հեղափոխության պրոպագանդման առումով:

Մարուքյանն այսօր բարձր պաշտոնի չէ, քանի որ դեմ չգնաց իր սկզբունքներին: Մարուքյանի շուրջ պետք է այսօր համախմվեն այն մարդիկ, ովքեր տեսնում են, թե ինչ ոչ պրոֆեսիոնալ թիմով է հանդես գալիս Փաշինյանը: Սերժ Սարգսյանի նկատմամբ ատելությունից դրդված մարդիկ ընտրեցին Փաշինյանին, սակայն արդյոք նա է այն մարդը, ո՞վ կարող է զբաղվել պետության հոգսերով:

Փաշինյանը բացի ընդդիմադիր կոչերից ուրիշ ոչինչ չի արել այս պետության համար: Նրա թիմի ողջ կազմը անգամ չի կարող մեկ գյուղ ղեկավարել, ուր մնաց զարգացնել Հայաստանը:

Առաջիկայում Մարուքյանը հանդիսանալու է լուրջ պլատֆորմ բազմաթիվ մարդկանց համար, ովքեր դուրս են եկել էյֆորիայից ու հասկանում են, որ Փաշինյանը պարզապես խարխլում է մեր պետականության հիմքերը
    
    
     :D igital News

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2228 | 0 | 0
Facebook