Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հերման Գյորինգ. «Ցանկացած երկրում ժողովրդին միշտ էլ կարելի է հնազանդեցնել»

13:05, salı, 11 aralık, 2018
Հերման Գյորինգ. «Ցանկացած երկրում ժողովրդին միշտ էլ կարելի է հնազանդեցնել»

Ֆաշիստական Գերմանիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, «Գյորինգ» արդյունաբերական կոնցեռնի տնօրեն, 1940 թվականից ռայխսմարշալ Հերման Գյորինգին, ինչպես գիտեք, Նյուրենբերգյան դատարանը մահվան է դատապարտում, բայց մահապատժից առաջ նա ինքնասպանություն է գործում:


     Բանտախցում նրան այցելել է ամերիկացի հոգեբան Գուստավ Հիլբերտը, և Գյորինգը նրան հետևյալն է ասել.

«Ինչ խոսք, մարդիկ պատերազմ չեն ուզում: Ինչո՞ւ պիտի մի ինչ-որ տխմար ագարակատեր իր կյանքը վտանգի ենթարկի…Իհարկե, ժողովուրդը պատերազմ չի ուզում: Իհարկե, ոչ ոք պատերազմ չի ուզում ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Անգլիայում, ո՛չ Ամերիկայում, ո՛չ էլ նույնիսկ Գերմանիայում: Դա պարզ է: Բայց, ի վերջո, քաղաքականությունը սահմանվում է երկրի առաջնորդների կողմից, և ժողովուրդներին ստիպել, որ քաղաքականությանն աջակցի, թքարժան գործ է: Եվ կարևոր չէ, որ դա կարող է դեմոկրատիա կամ ֆաշիստական դիկտատուրա, պառլամենտ կամ կոմունիստական դիկտատուրա լինել»:

Հիլբերտը նրան առարկել է.

«Բայց դեմոկրատիան մի բանով տարբերվում է. ժողովուրդն իր ընտրած ներկայացուցիչների միջոցով արտահայտվելու հնարավորություն ունի: Ամերիկայում միայն Կոնգրեսն իրավունք ունի պատերազմ հայտարարել»:

Այս դիտարկմանը Գյորինգը պատասխանել է.

«Այդ ամենը, իհարկե, գեղեցիկ է, բայց անկախ նրանից՝ նրանք ձայն ունեն, թե չունեն, ժողովրդին միշտ էլ կարելի է հնազանդեցնել: Դա շատ հեշտ է. ընդամենը պետք է ժողովրդին ասել, որ իր վրա հարձակվում են ու դրա համար մեղադրել պացիֆիստներին, որ նրանք հայրենասեր չեն, որ նրանք երկիրը վտանգում են: Դա աշխատում է ցանկացած երկրում»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5510 | 0 | 0
Facebook