Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ալ Մամունի ձին, կամ ուսանելի պատմություն հասարակությանը բարոյազրկող հանցանքի հնարավոր հետևանքների մասին

12:19, cumartesi, 08 aralık, 2018
Ալ Մամունի ձին, կամ ուսանելի պատմություն հասարակությանը բարոյազրկող հանցանքի հնարավոր հետևանքների մասին

813 833 թվականներին Արաբական խալիֆայության գահակալը եղել է Աբբասյան հարստության ներկայացուցիչ Աբուլ-Աբբաս ալ Մամունը: Գահին տիրելուց հետո նա երկրի կառավարման գործում մեծ տեղ է հատկացնում գիտուն մարդկանց, հիմնում է «Իմաստության տուն» , հանձնարարում է թարգմանել Պտղոմեոսի աշխատությունը, Բաղդադում հիմնում է աստղադիտարան, գրադարան ու գիտնականների ապաստարան: Ալ Մամունն իր ժամանակի հայտնի աստղագետներից մեկն է եղել:

831 թվականին նա դաժանորեն ճնշում է քրիստոնյա ղպտիների ապստամբությունը, որից հետո ղպտիների թիվը Եգիպտոսում կրկնակի կրճատվում է:

Ապստամբությունը ճնշելուց հետո նա ձեռնամուխ է լինում Քեոփսի բուրգում գանձեր որոնելու գործին: Մի քանի ամիս շարունակ նրա մարդիկ պարսպակործան մեքենաների, կրակի ու բուրգը երեսպատող սրբատաշ քարերը քայքայող քացախի օգնությամբ փորձում են գտնել բուգի մուտքը և ներթափանցել կառույցի խորքը: Գանձ որոնողները թափանցում են «Փարավոնի սահ» , բայց, բացի դատարկ քարադամբանից, ոչ մի գանձ չեն գտնում: Առասպելն ասում է, թե խռովությունից խույս տալու համար ալ Մանսուրը հրամայում է Բաղդադից որոշ քանակությամբ ոսկի բերել ու շաղ տալ բուրգի սրահներից մեկում:

Իսկ ժամանակի պատմագիր ալ Կայսին գրում է, թե «գտնվել է տղամարդու արձանի նմանվող դագաղ` կանաչ քարից: Երբ այդ դագաղը բերում են խալիֆի մոտ ու բացում են կափարիչը, տեսնում են ոսկե զրահով պատած ու թանկարժեք քարերով զարդարված տղամարդու մարմին, իսկ նրա ճակատին շողշողացել է հավկիթի մեծության սուտակ, որը խալիֆը յուրացրել է» :

Նպատակին հասնելու համար ալ Մամուտը բուգից 200 խոշոր քար է հանել: Հետագա շրջանի արաբ պատմիչներն ասում են, թե ալ Մամունի նպատակը ոչ թե գանձ գտնելն է եղել, այլ բուրգը, որպես անհավատների կառույց, ավերելը:

Աստղագետների միջազգային միությունը նրա անունն է շնորհել Լուսնի երևացող մասի խառնարաններից մեկին:

Եվ, ահա, այս դաժան, բայց նաև գիտուն ու գիտելիքն արժեվորող բռնակալի հետ, որքան էլ տարօրինակ թվա, շաղկապվել է ստորև ներկայացված գեղեցիկ ավանդազրույցը:


     Բաղդադում նստող այս խալիֆը, ասում են, արաբական մի սքանչելի ձի է ունեցել: Արաբական ցեղերից մեկի առաջնորդը` Օմար անունով, ցանկացել է այդ ձին գնել: Նա ձիու դիմաց բազում ուղտեր է առաջարկել, բայց ալ Մամունը չի ցանկացել բաժանվելի իր ձիուց: Ձիուն տիրելու մարմաջն Օմարին խորամանկության է մղել: Տեղեկանալով, որ ալ Մամունն օրվա որոշակի ժամին պետք է անցնի քաղաքի մերձակա մի ճանապարհով` նա պառկում է այդ ճանապարհի մեջտեղում` ձևացնելով, թե հիվանդ թափառական է: Ավանդազրույցն ասում է, թե քանի որ ալ Մամունը բարեհոգի ու կարեկցող անձնավորություն է եղել, տեսնելով թափառականին, խղճահարվում է: Նա իջնում է ձիուց և «խեղճ մարդուն» առաջարկում է իր օգնությունը: Նա հիվանդ ու աղքատ ձևացող խարդախին բարձրացնում է ձիու վրա, հետո ուզում է ինքն էլ հեծնել: Բայց մինչ նա թամբին կնստեր, կեղծ թափառականը ձին խթանում է ու քառատրոփ վարգում: Ալ Մամունը վազում է նրա հետևից և խնդրում է կանգ առնել: Երբ խաբեբան բավականաչափ հեռանում է իրեն հետապնդողից, կանգ է առնում ու հետ է նայում:

-Դու փախցրեցիր իմ ձին, - գոռում է ալ Մամունը, - բայց ես քեզ մի բան եմ խնդրում:

-Ի՞նչ, - հարցնում է գողը:

-Ուզում եմ, որ ոչ ոքի չասես, թե ինչպես ես ձեռք բերել այդ ձին:

-Իսկ ինչո՞ւ:

-Որովհետև մի օր կարող է իրական հիվանդ մեկն ընկած լինի ճանապարհին, և եթե քո արածը բոլորին հայտնի դառնա, մարդիկ անտարբեր կանցնեն նրա մոտով և չեն օգնի:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3311 | 0 | 0
Facebook