Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ղազարոս Աղայանի ամենամոտիկ բարեկամն իր հոգևոր սանն էր՝ Հովհաննես Թումանյանը

11:40, cuma, 07 aralık, 2018
Ղազարոս Աղայանի ամենամոտիկ բարեկամն իր հոգևոր սանն էր՝ Հովհաննես Թումանյանը
     Ղազարոս Աղայանի ամենամոտիկ բարեկամն իր հոգևոր սանն էր՝ Հովհաննես Թումանյանը: Մի գիշեր նա երազում տեսնում է, որ ինչ-որ ավազակներ հարձակվել են Թումանյանի տան վրա: Աղայանը, սարսափահար վեր թռչելով, արագ հագնվում է ու դուրս վազում: Հասնելով Թումանյանի տան մոտ՝ գավթից գոռում է դեպի երկրորդ հարկ. «Օհանե՜ս, Օհանե՜ս»: Թումանյանը ահաբեկված բացում է պատուհանը և հարցնում. «Հը՜, ի՞նչ կա, այ մարդ, ի՞նչ է պատահել»: «Այ տղա, Օհանես, տա՞նն ես»: «Հա, տեսնում ես, որ տանն եմ»: «Այ տղա, կենդանի՞ ես»: «Հա, ի՞նչ կա»: «Այ տղա առո՞ղջ ես»: «Հա, ի՞նչ ես ուզում»: «Ոչինչ, պառկիր ու քնիր, երազ էի տեսել»:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
4795 | 0 | 0
Facebook