Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպում»

10:41, perşembe, 06 aralık, 2018
«Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպում»

06.12.2018 թ. Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցում իրականացվեց վարժանքներ՝ «» թեմայով: /Զինղեկ Սամվել Հովհաննիսյան/
     Վարժանքի հիմնական նպատակներն էին ուժեղ երկրաշարժի դեպքում աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում հմտությունների ու ունակությունների կատարելագործումը, փոխգործակցության կազմակերպումը, «Ուժեղ երկրաշարժի տարհանման կազմակերպում» պլանի իրատեսության ստուգումը: Միջոցառման ավարտին ամփոփվեց ուսումնավարժության արդյունքները, իսկ դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը, շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ու նշեց, որ ուսումնավարժությունը ևս մեկ քայլ առաջընթաց կապահովի հնարավոր աղետների դեմ պայքարում պետության միասնական ու համակարգված քաղաքականության վարման տեսանկյունից:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4264 | 0 | 0
Facebook