Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ՓԱՍՏԱՑԻ ՕԺԱՆԴԱԿԵԼ Է ՀՀ֊Ի ԴԵՄ ԼՐՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

16:31, çarşamba, 05 aralık, 2018
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ՓԱՍՏԱՑԻ ՕԺԱՆԴԱԿԵԼ Է ՀՀ֊Ի ԴԵՄ ԼՐՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ՓԱՍՏԱՑԻ ՕԺԱՆԴԱԿԵԼ Է ՀՀ֊Ի ԴԵՄ ԼՐՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ։
     ՔԿՀ նախկին պետ ՝ Սամվել Հովհանիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է։

....Վերջին օրերին Դավիթ Շահնազարյանը հաճախակի է հիշողություների գիրկն ընկնում և մեկնաբանում ով ոնց է Արցախյան պատերազմում իրեն դրսևորել թե դա որտեղից է իբրև ինքը իմացել երևի մի քանի ամիս ԱԱՊ վարչության ժամանակավոր պետ աշխատելու ժամանակահատվածից, ճիշտ ասած ես էլ որոշ իրադարձություներ հիշեցի այդ նույն 1993-1994 թթ: Նշված ժամանակահատվածում ՀՀ Նախագահականի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կինը մի քանի ամսեկան երեխայի հետ Երևանի Զվարթնոց օդանավակայանից թիվ 910 չվերթով մեկնում էր Մոսկվա քաղաք, նշյալ կնոջը ճանապարհում էր գնդապետի կոչումով անձնավորություն՝ հավանաբար օդանավ անարգել մուտք գործելու համար՝ սակայն ունեցած օպերատիվ տվյալները իրացնելու անհրաժեշտությունից ելնելով պատգամավորների համար նախատեսված սրահում գտնվող ուղևորները մեր կողմից հրավիրվեցին անցնել բեռների և անձնական զննություն ինքնաթիռ նստեցման համար և զննությամբ ինչ պարզվեց ՀՀ Նախագահականի բարձրաստիճան պաշտոնյաի կինը իր երեխայի բարուրի մեջ թաքցրած թվով 7 էլեկտրոնային կրիչներ էր փորձում երկրից դուրս հանել, այդ կնոջը հանեցինք չվերթից ուղեկցող գնդապետի հետ միասին բերման ենթարկեցինք Զվարթնոց օ/կ ՆԳ բաժին արձանագրեցինք, էլեկտրոնային կրիչները զննեցինք և ՆԳ նախարարին զեկուցեցինք, որից հետո ՆԳ բաժին եկավ ԱԱՊ վարչության պաշտոնյան, բերման ենթարկվածներին և նյութերը. հանձնեցինք ԱԱՊՎ պաշտոնյաին ամենակարևորը՝ այդ կինը հանդիսանում էր ՀՀ Նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի կինը, իսկ էլ.կրիչներում պարունակվում էին ՀՀ ազգային անվտանգությունը ապահովելու մարտավարությունը և ակնկալվող միջոցառումների ցանկը՝ որոնք ի դեպ հույժ գաղտնի գրիֆով էին ձևակերպված: Ի դեպ մինչ ԱԱՊՎ-ից կժամանեին հասցրեցի մոտ 30-40 րոպե դեպքի կապակցությամբ անկեղծ զրույց ունենալ «ՀՅՈՒՐԻՍ» հետ, զրույցի մանրամասները բնականաբար անմիջապես զեկուցեցի ՆԳ նախարար Վ.Սիրադեղյանին, որից հետո Դ.Շահնազարյանի անհաջող օրերը սկսվեց:
     Հետագայում քր.գործ չհարուցվեց և ոչ մեկը չպատժվեց՝պարզապես գլխավոր խորհրդականը այլևս ՀՀ չվերադարձավ և վերջ: Ահա թե Դ.Շահնազարյանը ինչ «արդյունավետ» է աշխատել իր ղեկավարաման ամիսներին, որ ԱԱՊՎ քթի տակից ոնց էին փորձում դուրս հանել Երկրի Ազգային անվտանգությանը վերաբերող Հույժ Գաղտնի փաստաթղթերը, թե այդ փաստաթղթերը ում համար էր նախատեսված և ինչ էին գնահատել կարելի էր միայն ենթադրել: Փաստորեն իմ շարքային օպերը ավելի շատ օգուտ տվեց Երկրին քան Դ.Շահնազարյանը:
     Սա դեռ մեկ փոքրիկ դրվագ շարունակություն չի ուշանա

Սամվել Հովհանիսյան

Kaynak: Facebook.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3042 | 0 | 0
Facebook