Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գույների և առատ բերքի խորհրդանիշ աշունն արդեն զիջել է իր դիրքերը

13:04, salı, 04 aralık, 2018
Գույների և առատ բերքի խորհրդանիշ աշունն արդեն զիջել է իր դիրքերը
    
     Գույների և առատ բերքի խորհրդանիշ աշունն արդեն զիջել է իր դիրքերը ցուրտ, բայց հրաշքներով լի կախարդական ձմռանը, ուստի ժամանակն է ամփոփել «Լավագույն աշնանային հանդես» մրցույթի արդյունքները՝ հայտարարված Նոր Գեղի համանյքի երեք մանկապարտեզների միջև: Ընտրությունը ավելի քան բարդ էր. բոլոր երեք մանկապարտեզներն էլ արել էին առավելագույնը լավագույնս հանդես գալու համար, իսկ փոքրիկների կենսուրախությունը, ժպիտներն ու բեմից փոխանցվող սերն ու էներգիան տոն էին ծնում յուրաքանչյուրի սրտում: Սակայն ընտրությունն այնուամենայնիվ կայացվեց՝ ելնելով հետևյալ չափորոշիչներից՝ սահմանված ԵԳԿ հկ-ի անդամների կողմից.
     1. Լավագույն աշնանային զարդարանք
     2. Լավագույն սցենար
     3. Բոլոր երեխաների մասնակցությունը հանդեսին.
     Ելնելով վերոնշյալ չափորոշիչներից՝ ԵԳԿ հկ-ի անդամների համատեղ որոշմամբ, «Լավագույն աշնանային հանդես» մրցույթում հաղթող ճանաչվեց Նոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3894 | 0 | 0
Facebook