Այսօր ներկա եմ գտնվել հատուկ կարիքներով երեխաների համար կազմակերպված տիկնիկային թատրոնի ցուցադրությանը, որը տեղի ունեցավ Հրազդան քաղաքում գտնվող մարզային գրադարանում:
Այս փոքրիկների մեծ աշխարհը սկսվում և ավարտվում է իրենց ծնողների, մասնավորապես՝ մայրերի արցունքոտ ժպիտի մեջ:
Քաղաքապետի պաշտոնակատար լինելս ինձ հնարավորություն տվեց մեր քաղաքում գործող երկու ՀԿ-ներին օգնել համայնքապետարանի հնարավորությունների սահմաններում. մեր ավագանու թույlտվությամբ և համաձայնությամբ կարողացանք մի կազմակերպությանը տարածք, մյուսին՝ ձմեռվա ջեռուցման գումարը փոխանցել: Երկու ՀԿ-ներն է շնորհակալ ու խոնարհումի արժանի գործունեություն են ծավալում:
Թող ներեն ինձ աշխարհի բոլոր կանայք, բայց Mari Egor -ն ինձ համար կնոջ ուժի, սիրո, ամրության, մայրության ու բարության մարմնացումն է:
Հետագայում որ ոլորտում էլ հայտնվեմ՝ լինելու եմ այս երկու ՀԿ-ների ընկերն ու գործընկերը: Այս բալիկներին այնքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար, իսկ նրանց ծնողների համար ուշադրությունն ամենամեծ օգնությունն է:
Տիկնիկայինի վերնագիրն էր «Կապույտ թռչունը» , որը երջանկություն էր բերելու երեխաներին: Թող մեզանից յուրաքանչյուրը դառնա հենց այդ թռչունն ու կանգնի այս Հկ-ների թիկունքին:
Լիլիթ Ստեփանյան