Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ (2)

12:56, cuma, 30 kasım, 2018
ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ (2)
    
    
    

Երբևե, գոնե մի՜ պահ, թռուցի՜կ, մտածել եք թե աշխարհում ինչքան միայնակ մարդիկ կան:

Դիմացս մի գեղեցկադեմ կին է նստած ու ինչ-որ շարժումներով խոսում է կողքը նստած մի աղջկա հետ:

Դեմքին, հատկապես աչքերի ծայրերին նոր ծնվող կնճիռներ են երևում ու նաև նրանց ինչ-որ կերպ թաքցնելու անհաջող փորձեր:

Երևի շատ հետաքրքիր բան են քննարկում, դա երևում է միմիկաներից:

Կնոջ շուրթերին մեկ երևում է ժպիտ, մեկ ծիծաղելու պատրաստ շարժումներ, բայց կնոջ աչքերից չի հեռանում թախիծը, ասես թե ինչ-որ բանից պաշտպանվելու զգացում է պակաս, որը պարզ երևում է աչքերում:

Չկա ներքին կրակ, որը ստիպի իր ներսում բղավելու որ սիրում է ու հատկապես սիրված է…

Միգուցե սխալվում եմ, չգիտեմ, բայց աչքերը, որոնք իրոք հոգու հայելին են, լի են թախիծով:


    

Հ.Գ.

Փառք Աստծո, որ ես միայն վերոգրյալի հեղինակն եմ այլ ոչ թե նման սկիզբ ունեցող պատմվածքի, նովելի կամ մանրապատման վերջաբանը գրողը, քանի որ նման մանրապատումը կավարտեի այ այսպես.


    

«Վիճում-քննարկում էին իրենց հարաբերությունները ՆԱԽԿԻՆ ԿԻՆԸ իր նախկին ամուսնու ԴՍՏԵՐ հետ, որն ամեն կերպ փորձում էր բացատրել, որ հայրը լքել հեռացել է միայն այն պատճառով որ կինը չի կարողացել երեխա ունենալ…»

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2650 | 0 | 0
Facebook