Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ?

09:20, cuma, 30 kasım, 2018
ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ?

Դմբո ծռականների համար…

Նոյեմբերի 28-ին Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջում կարդացի "Այո, Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է" բառերով սկսվող նյութը, որում նա պատմում էր ՀԱՑ ԲԵՐՈՂ Արթուր Սարգսյանի կյանքի համար իր պայքարի մասին և ի լուր աշխարհի հայտում էր, որ պաշտոնատար անձինք, ավելի ճիշտ նրանցից ոմանք իրենցից հասանելին արել էին, որ ՀԱՑ ԲԵՐՈՂԸ ազատվի կալանքից: Սակայն այս նյութի մեջ Շահեն Հարությունյանի անկեղծ խոսքից բացի մի շատ արտառոց գրառման հանդիպեցի…

Նյութի ներքո արված մեկնաբանություններում հանդիպեցի Էվելինա Կամարյան անվամբ մի կնոջ մեկնաբանություններին, որոնք կարդալուց հետո էլ ավելի զզվանքով լցվեցի դեպի սասնա ցռերը և նրանց աջակիցները:

Այդ կինը իր մի քանի մեկնաբանություններում բառացի հայտնել է հետևյալը.

- "Շահեն ջան ես ասել եմ ու կասեմ Մեր Հոպար Արթուր Սարգսյանը մահացավ սխալ սնունդ ընդունելուց որն էլ վերակենդանացման բաժանմունք տարել էր սյուզանը սիմոնյան"

- "ես այն մարդն եմ ով իր ընտանիքով խնամում էր Արթուրին։ Նախ առաջինը Արթուրն է մեզ ասել որ սյուզանի ընկերուհին ներս է մտել ներկայանալով բժիշկ մեկ այլ բաժանմունքի։ Արթուրին հավաստիացրել է, որ կարելի է ուտել նա էլ կերել էր։ Վերակենդանացման բաժանմունքից բժիշկը առավոտյան շատ բարկացել ու նախատել իր բաժանմունքի քույրերին։ Երկրորդ սյուզանը հպարտորեն Ֆբ չատով գրել է որ տարել են ու տեսել են Արթուրին։ Հա նաև կոտլետ են հյուրասիրել"

- "իսկ գիտեք որ վիրահատվեց հենց սխալ սնվելու պատճառով։ Աղիները ծանրացել էին, ոլորվել"

Այնուհետև պատասխանել է Նունե Հարությունյանի այն հարցին, որ Արթուրը շատ խելացի էր և տիրապետում էր իրավիճակին, հետևաբար կարող էր իր սնունդն էլ լավ հսկել.

- "Արթուրը խելացի էր, բայց դա չի նշանակում ամենագետ էր։ Եվ եթե ներխուժել է հիվանդասենյակ բժիշկ է ներկայացել ու 26 օր սով պահած մարդուն ուշ ժամի կարտոֆիլով պյուռե ու կոտլետ է առաջարկել, ի դեպ հիվանդը այնքան թույլ էր որ ձայնը անգամ լսելի չէր ուր մնաց գիտակցի թե ինչ ուտի կամ չէ":


    

Կարդալով այս մեկնաբանությունները ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ ՀԱՑ ԲԵՐՈՂԸ սասնա ցռեր անվամբ բոյեվիկների համագործակցությանը պետք էր միայն որպես փիառ, իսկ հետո արդեն հարկավոր չէր, ինչպես հարկավոր չէր Միայնակ Գայլը և նրա եղբայրը, ինչպես ներկայումս նրանց համար անպիտան է դարձել նաև Պավլիկ Մանուկյանը:

Սիրելի ժողովուրդ ջան, հիմա հասկանում եք ինչ վտանգավոր և միմիայն կենդանական բնազդներով զինված մարդիկ են բոյեվիկները, որոնք իրենց անձնական և ներխմբակային շահերի համար օգտագործում են մարդկանց և դեն շպրտում:

Չեմ ուզում հավատալ, որ ցռվածների սազանդար և համացանցային թնդանոթ, տխրահռչակ այս սուզան սիմոնյանը միտումնավոր է նրան կերակրել այդ ամենը, սակայն հիշելով ոստիկանների սպանությունները, բժիշկների պատանդառությունները և բանկոմատի թալանը կանգնում եմ երկմտանքի առաջ:

Սիրելի ՀԱՅ ազգ ջան, խնդրում եմ բոլորիդ, որպեսզի դեկտեմբերի 9-ին վճռականորեն մերժեք մարդասպանների բանդային և այդկերպ ճանապարհ հարթեք նրանց դեպի բանտ ուղարկելու համար:

Մարդասպանները, պատանդառուները և բանկոմատ թալանողները պետք է դատապարտվեն և փտեն բանտում:


    

Շարունակելի…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
2858 | 0 | 0
Facebook