Տոնածառ զարդարելը հետաքրքիր ու պատասխանատու գործ է, և ամեն տարի մենք փնտրում ենք հետաքրքիր գաղափարներ՝ այն նորովի զարդարելու համար։
Այս տարվա համար առաջարկում ենք նոր ոճ՝ զազրդարեք Ձեր Տոնածառը ծաղիկներով։
Նախկինում ծաղիկները չեն դիտարկվել որպես Տոնածառի զարդարանք, և դա ուներ իր տրամաբանական բացատրությունը․ձմռանը ծաղիկները թանկ էին ու դժվար հայթհայթվող։
Բայց մենք ապրում ենք 21-րդ դարում, և հիմա չկա ոչինչ, ինչը կարող է խանգարել ծաղիկ գնելուն (չհաշված վատ ծաղկի խանութն ու վատ սպասարկումը) ։
Տոնածառը ծաղիկներով զարդարելը նոր ու հետաքրքիր ոճ է։ Չնայած դժվար է գտնել այն մարդուն, ում մտահաղացմամբ ծաղիկներով Տոնածառը զարդարելը ճանաչված է դարձել, այնուամենայնիվ բազմաթիվ մարդիկ ոգեշնչվել են այս գաղափարով։
Ահա մի քանի տարբերակ, թե ինչպես զարդարել Տոնածառը ծաղիկներով․
1․ Վարդագույն, մանուշակագույն թարմ ծաղիկներ
Տոնածառը կարող է լինել ամբողջովին զարդարված գեղեցիկ վարդագույն, մանուշակագույն և սպիտակավուն վարդերով։
2․ Մեծ թղթե ծաղիկներ
Տոնածառը զարդարելու համար Ձեզ անհրաժեշտ կլինեն մեծ թղթե ծաղիկներ՝ արհեստական ծաղկային հավելումների հետ միասին (ցանկալի է, որ դրանք լինեն սպիտակ, վարդագույն և ոսկեգույն) ։
3․ Կարմիր պուանսետտիա
Տոնածառը, որը զարդարված է կարմիր պունասետտիայով, հիասքանչ տեսք ունի։ Պուանսետտիան այնքան չքնաղ է, որ անդադար ուզում ես նայել նրան։ Բացի այդ, այս բույսը ասոցացվում է Սուրբ Ծննդյան և Ամանորի հետ։
4․ Թարմ օրխիդեյաներ
Թարմ օրխիդեյաներով զարդարված տոնածառը աննման տպավորություն է գործում։ Սա հիանալի գաղափար է գեղեցիկ Տոնածառ ստանալու և ծաղիկները երկար թարմ վիճակում պահելու համար։
5․ Կանաչ խոտաբույսեր և բաց կանաչ քրիզանթեմներ
Տոնածառը, որը ամբողջովին զարդարված է կանաչ խոտաբույսերով, հիասքանչ է։ Կարմիր, բաց կանաչ քրիզանթեմները հետաքրքիր հավելումներ են Տոնածառը զարդարելիս։ Այսպիսի Տոնածառը ոչ միայն գեղեցիկ տեսք ունի, այլ նաև հրաշալի է բուրում։
Եթե Դուք փնտրում եք յուրօրինակ ծաղիկներ Հայաստանում՝ Ձեր Տոնածառը զարդարելու համար, ապա այցելեք Mon Amie ծաղկի և դիզայնի բուտիկ Երևանում։
Շտապեք գնել կամ պատվիրել Ձեր երազանքների ծաղիկները, որոնք կզարդարեն Ձեր սենյակը, տունը և Տոնածառը։