Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բաց նամակ Արմեն Աշոտյանին

21:52, çarşamba, 21 kasım, 2018
Բաց նամակ Արմեն Աշոտյանին
     Բաց նամակ պրն. Աշոտյանին։
     Պարոն Աշոտյան, ինչու՞ եք դժգոհում վարչապետի բառապաշարից։ Նա պարզապես խոսում է պարզ և հասկանալի լեզվով։ Եվ խոսում է գերազանց, պատասխանում հստակ և հասկանալի լեզվով։ Եվ կարևորը ոչ թե բառերի դասավորվածությունն է, այլ բովանդակությունը։ Դուք կարող եք խոսել երկար ու գեղեցիկ, բայց ոչ մի միտք չարտահայտել, ինչը մինչ այս պահը գերազանց կատարում եք։ Ձեզ էլ խորհուրդ կտամ պարոն Աշոտյան, երբ պատեհ-անպատեհ առիթով հայտնվում ու մեկնաբանություն եք թողնում, խնդրում եմ նաև ժամանակ առ ժամանակ փոխեք, լրացրեք, թարմացրեք ձեր բառերի պահոցը։ Դուք փորձում եք խեղաթյուրել իրականությունը համացանցի միջոցով, բայց միևնույն է, չեք կարողանալու նենգադուլ կազմակերպել Facebook-ում։ Դուք առնվազն գունակուրություն ունեք, եթե չեք նկատում երիտասարդների վառ ու գունեղ ժպիտները։ Ձեր սին մեկնաբանությունները որպես նրբախորտիկ հրամցնելն անիմաստ է։ Ձեր լայնաբերան ժպիտով չեք կարող բառերի տեղատարափ սնուցել մեզ և փորձել ժողովրդապաշտ ձևանալ։ Ձեր չնաշխարհիկ և դրախտային բառապաշարով մարդկանց ճակատագրեր եք խեղել։ Ձեր անշարժ հայացքով մեզ երկնային հանգստություն եք պարգևել, իսկ ձեր "բազմաչարչար" կուսակից ընկերներին մեզ թալանելու համար տիեզերական անսահմանություն։ Եթե ձեզ թվում է, թե մենք ձեր հոգեզմայլ բառերից ընկճախտի մեջ ենք ընկնում, կամ հակառակը՝ բերկրաթմբիրի, դարձյալ սխալվում եք։ Անհամահունչ են ձեր կուսակցության կողմից իրականացված քայլերը և ձեր ցնցադեպ ու հանկարծաստեղծ մեկնաբանություները։
    
     ՀԳ
     Հետագա մեկնաբանություններում օգտագործեք ՍՎԱՀԻԼԻ, ԷԿԶԱՐԽ, ԴԻՊՏԱՆԿ, ԳԻՆԵԱ բառերը։
     Սրանք իսկապես գոյություն ունեն։
     Հանրապետականները չէ, էս բառերը։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4137 | 0 | 0
Facebook