Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հակաահաբեկչությունը որպես ազգի նկարագիր - 2

09:08, cuma, 16 kasım, 2018
Հակաահաբեկչությունը որպես ազգի նկարագիր - 2

2018թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում նախատեսված են ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցելու է նաև "Սասնա Ծռեր" համահայկական կուսակցությունը:

Որպեսզի հասկանանք, իրականում իրենից ինչ է ներկայացնում այդ կուսակցությունը դիտարկենք վերջինիս առաջնորդների կողմից հնչեցվող տեսակետները: Շարունակաբար Ձեր ուշադրությանն է ներկայացվելու նշված կուսակցության առաջնորդների որդեգրած քաղաքականությունը, որը կյանքի կոչելու դեպքում Հայաստանը աստիճանաբար կվերածվի Լիբիայի, Սիրիայի, Իրաքի կամ Ուկրաինայի, ինչը կուղեկցվի մարդկային և տարածքային մեծ կորուստներով:


    

"Սասնա Ծռեր" կուսակցության կողմից հռչակվող նպատակները.

Քայլ 2. "Քուր-Արաքսյան" հանրապետության ստեղծում

Կուսակցության հռչակած այս նպատակի իրականացման ճանապարհն արդեն անցնում է ոչ միայն ադրբեջանի և թուրքիայի հետ պատերազմի ուղով, այլ նաև անմիջական հարված է հասցնում Վրաստանի հետ մեր ունեցած հարաբերություններին, որոնք առկա որոշակի խնդիրների պայմաններում անգամ բարիդրացիական են:

Հաշվի առնելով նաև Իրանի շուրջ զարգացումները, "Սասնա Ծռերի" կողմից այս տեսակետի հնչեցումը ՀՀ ԱԺ ամբիոնից, որը անպայման տեղի կունենա, եթե նրանք հայտնվեն խորհրդարանում, կհանգեցնի Հայաստանի լիակատար շրջափակման՝ հնարավոր բոլոր հետևանքներով:


    

շարունակելի


    

Այսպիսով միայն մտածել չկարողացող և/կամ չցանկացող անձը կարող ձայն տալ իրականում զինյալ խումբ հանդիսացող "Սասնա Ծռեր" "կուսակցությանը" և աջակցել նրանց Հայաստանի խորհրդարանը դարձնել իրենց հավաքատեղի և անպատասխանատու հայտարարությունների ամբիոն:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
1
3183 | 4 | 1
Facebook