Սարուխանի մշակույթի տան դահլիճի հատակն էլ անբարեկարգ է, առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է: Այցելեցի մշակույթի տուն, շենքում գործող ժամանցի սենյակ, զրուցեցի համայնքի բնակիչների հետ: Նաեւ նարդի խաղացի, այնքան էլ լավ մարզավիճակում չէի՝ պարտվեցի :)
Լանջաղբյուրի համայնքի ղեկավարի, ավագանու և բնակչության կողմից բարձրացված հիմնահարցերը հիմնականում վերաբերում էին ճանապարհաշինության, ոռոգման ջրի մատակարարման, գյուղատնտեսության ոլորտներին:
Գեղարքունիք գյուղում որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր ներկայացվեց Վազգեն Սարգսյան փողոցի ասֆալտապատումը, ոռոգման ջրամբարի հիմնանորոգումը և գյուղամիջով անցնող Գավառագետի վտակի հունի կառուցապատումը:
Ծաղկաշեն գյուղում որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր ներկայացվեց խմելու և ոռոգման ջրի մատակարարման համակարգերի կառուցումը:
Բոլոր տեղերում էլ մենք արձանագրեցինք տարիներով կուտակված ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ, որոնք պահանջում են զգալի միջոցներ, նաև՝ որոշակի ժամանակ ու ջանքեր: Հետևողական կլինենք ամեն մի հարցի լուծման ուղղությամբ, որպեսզի կարողանանք բավարար պայմաններ ապահովել համայնքային կյանքի զարգացման, մարդկանց կենսապայմանների բարելավման համար:
Գնել Սանոսյան