Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աշխատանքային այցերը թույլ են տալիս գնահատել Կոտայքի մարզի պոտենցիալը բիզնեսի զարգացման և ներդրումային միջավայրի ապահովման տեսակետից

21:40, çarşamba, 14 kasım, 2018
Աշխատանքային այցերը թույլ են տալիս գնահատել Կոտայքի մարզի պոտենցիալը բիզնեսի զարգացման և ներդրումային միջավայրի ապահովման տեսակետից

Բարենպաստ գործարար միջավայրը ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հիմնական խթանն է, և այստեղ մեծ դերակատարում ունի երկրի իշխանությունների (և հիմնականում՝ Կառավարության) կամքը և կառավարման որակը: Այս առումով մարզում զարգացման նոր ուղիների մատնանշումը անհրաժեշտ է սկսել ներկա ռեսուրսների ուսումնասիրությունից։
     Ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում, գործարար միջավայրը Կոտայքի մարզում լավագույնս պատկերացնելու նպատակով ևս հարկ եմ համարում անմիջական այցերի միջոցով հասկանալ ներկա իրավիճակն ու հնարավորությունները։

Այս նպատակով այսօր մարզում արտադրության ոլորտում նշանակալի դերակատարում ունեցող գործարար Մելիք Մանուկյանի ուղեկցությամբ շրջել եմ «Սարանիստ» ապակետարայի արտադրական ձեռնարկությունում և ներկայումս կառուցման գործընթացում գտնվող կոնյակի գործարանի տարածքում, որտեղ այս պահին իրականացվող շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2019 թվականին։

Կառուցվող գործարանի շենք-շինությունների ճարտարապետությունը տպավորիչ է և իրականացվում է առանձնահատուկ բծախնդրությամբ: Սա թույլ է տալիս ակնկալել, որ մեր մարզում շուտով կունենանք տարածաշրջանում իր տեսակով տարբերվող համալիր, որը կարող է դիտարկվել նաև որպես վայր, որը կներառվի ներգնա տուր-փաթեթներում։

Մեկ այլ այցով եղա նաև «Սիփան» պահածոների և ոչ ոգելից ըմպելիքների գործարանում։ Բազմապրոֆիլ արտադրությունը և արտահանման զգալի ծավալները (70-80%) խոսում են բիզնեսի լավ կառավարման և բարձր որակի մասին։ Ոչ ոգելից խմիչքների համար հումք ծառայող մրգերը տեսակավորվում և պահածոյացման էին պատրաստվում տեղում։ Հայկական արտադրության այս կոմպոտներն ու պահածոները իրացվում են նաև ռուսաստանյան, եվրոպական, ամերիկյան շուկաներում, ինչպես նաև Ավստրալիայում։

Աշխատանքային այս այցերը թույլ են տալիս գնահատել մարզի պոտենցիալը բիզնեսի զարգացման և ներդրումային միջավայրի ապահովման տեսակետից և դրանք շարունակական են լինելու։
    
     Ռոմանոս Պետրոսյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3479 | 0 | 0
Facebook