Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Համաշխարհային բարության օր

15:03, çarşamba, 14 kasım, 2018
Համաշխարհային բարության օր

«Բարին թո՛ղ դուրս գա իր թաքստոցից, և մենք էլ թույլ տանք, որ այն գործի մեզնով, որքան էլ դժվար լինի…»
     Բարության համաշխարհային օրվա միջազգային պահպանումը նոյեմբերի 13-ին է:
     Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի բարի գործերի հանձնախումբը ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ տոնեցին համաշխարհային բարության օրը և այցեր կազմակերպեցին դպրոցի Iա և Iբ դասարաններ: Համաշխարհային բարության օրը կարևորում է լավ գործեր, շրջապատին տալով դրական ուժ և ընդհանուր առմամբ ուսուցանում է բարություն, որը կապում է մեզ: Նրանք, ովքեր երախտագիտություն, քնքշություն և այլ բարի զգացմունքներ են արտահայտում մարդկանց առօրյա գործերում, այնքան ավելի մեծ լավատեսությամբ են նայում աշխարհին և ֆիզիկապես ավելի լավ զգում, իրենց կյանքը դարձնում առավել ներդաշնակ: Այնպես որ, մի՛ զլացեք այսօր թեկուզ մեկ բարի գործ կատարել կամ բարի խոսք ասել մարդկանց: Բարի՛ մարդ, Երկիր մոլորակի բարի՛ բնակիչ, շնորհավո՛ր տոնդ…
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6175 | 0 | 0
Facebook