Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Գյումրի» կայարանն ամեն օր մի քանի հարյուր ուղեւորների է սպասարկում

12:13, çarşamba, 14 kasım, 2018
«Գյումրի» կայարանն ամեն օր մի քանի հարյուր ուղեւորների է սպասարկում

«Գյումրի» երկաթուղային կայարանն ամեն օր մի քանի հարյուր ուղեւորների է սպասարկում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կայարանի պետ Մուրադ Ալեքսանյանը։ Նա պատմեց, որ կայարանը շահագործման է հանձնվել 1978 թվականին։ 2006թ․ վերանորոգվել է Հարավկովկասյան երկաթգծի կողմից։ Այն ունի նաեւ վագոնային եւ լոկոմոտիվային դեպո։

Կայարանը ուղեւորատար գնացքների համար երկու գիծ ունի։ Ամեն օր Երեւան է ժամանում 3 գնացք, իսկ հինգշաբթի-կիրակի օրերին՝ նաեւ նոր ճեպընթաց։

«Շուտով եւս երկու գնացք կգնվի, որոնք միաժամանակ երկու ուղղությամբ դուրս կգան՝ Երեւանից եւ Գյումրիից, իսկ երեկոյան կվերադառնան։ Դա շատ հարմարավետ գնացք է։ Հին սովորական գնացքները՝ փայտյա նստարաններով, շուտով կհանվեն շահագործումից։ Ճանապարհը 2 ժամ 10 րոպե կտեւի։ Դա մի քիչ թանկ է, բայց գնացքը հարմար է, այնպես որ՝ արժի», - նշեց կայարանի պետը։

Նրա խոսքերով՝ կայարանն օրական մի քանի հարյուր ուղեւորի է սպասարկում՝ 200 ուղեւոր Գյումրիից եւ այլ կանգառներից, եւ այդքան էլ՝ Երեւանից։

Kaynak: News.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5398 | 0 | 0
Facebook