Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արվեստը չի կարող ստեղծվել արագ և հապճեպ։ Այն ավելի խորքային, ավելի արմատային զգացողություններ է պահանջում

07:57, çarşamba, 14 kasım, 2018
Արվեստը չի կարող ստեղծվել արագ և հապճեպ։ Այն ավելի խորքային, ավելի արմատային զգացողություններ է պահանջում
     «Դուք նկատե՞լ եք, որ մարդիկ տխրությունն ավելի լավ են նկարագրում, քան ուրախությունը։ Զգացողություններն ավելի արդարացի և ավելի խորքային են լինում։ Ունենում են իրենց կոնկրետ պատճառները։ Աշխարհի երեսին ավելի շատ տխուր երաժշտություն է ստեղծվում և հնչում։ Ու գնալով ավելի իրական է դառնում արտահայտությունը, որ «արվեստի հիմքը միշտ էլ տխրությունն է լինում, ցավը, հիասթափությունը» ։
     Ուրախության պահին մարդն ուղղակի ապրում է, տխրության ժամանակ է միայն հիշում, որ օգնության և կիսվելու կարիք ունի։ Օգնություն է խնդրում թղթից կամ էլ սենյակի անկյունում դրված դաշնամուրի ստեղներից, որ թույլ տան ինքն իր միջից հանի ցավն ու նոտաների արանքում տեղավորելով երաժշտություն դարձնի, որը կհնչի մեկ ուրիշի տխրության համար, և նա գիտակցի, որ դարեր առաջ էլ ինչ-որ մեկը նույն ցավն է զգացել, ինչ ինքը։
     Ընտրեք ցանկացած գործ, որը ստեղծվել է սթափ և ուրախ ժամանակ ու դուք կնկատեք, որ ստեղծագործողն ուղղակի շատ է ջանացել ստեղծել այնպիսի մի բան, որը կուրախացնի։ Այդպիսի գործերը եթե ոչ ամբողջությամբ, ապա մասամբ աղաղված ու ոչ ճիշտ զգացողություններ ունեն։
     Արվեստը չի կարող ստեղծվել արագ և հապճեպ։ Այն ավելի խորքային, ավելի արմատային զգացողություններ է պահանջում։ Չափից շատ նվիրվածություն և ուշադրություն, հակառակ դեպքում ընթերցողը, լսողը, կամ դիտողը կզգա, որ իրեն խաբում են, որ ստեղծագործման ընթացքում հեղինակը իր ուշադրությունն ամբողջությամբ չի տրամադրել նյութին, այլ մտքով եղել է միաժամանակ մի քանի տեղ, ենթադրենք մտածել է կեղտոտ ափսեների կամ թափթփված սենյակի մասին։ Ու դա ավելի կխառնի ամեն ինչ։ Եթե նկարագրել կարոտ, ապա ամենաիրական զգացողություններով, եթե արդարացնել սուտը, ապա ճշմարտանման բառերով, եթե ստեղծել կերպար, ապա այնպես, որ նա էլ ապրի, որ նա նույնպես ունենա ընտրության ազատ հնարավորություն, ինչպես ունեն բոլոր մարդիկ։ Որ ոչ մի կեղծիք չլինի» ։
    
    
     Արփի Գրիգորյան


    
    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2065 | 0 | 0
Facebook