Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Մեդիա-գրագիտության շաբաթ»

14:49, salı, 06 kasım, 2018
«Մեդիա-գրագիտության շաբաթ»

«Ձայնի և պատկերի լեզուն չիմանալը նույնն է, թե առանց գրել-կարդալ սովորելու՝ դպրոցն ավարտել»: /Ջորջ Լուկաս/

06.11.2018թ. «Մեդիա-գրագիտության շաբաթ» ծրագրի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցում անցկացվեց մեդիագրագիտության դաս, որը վարեցին պատմության ուսուցիչ Էդգար Հարությունյանը և ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյանը:
     Թեմաներ՝ Մեդիայի դերն ունշանակությունը
     Ինչպես վերլուծել տեղեկությունները
     Նպատակներ՝ Դպրոցականներին սովորեցնել քննադատորեն ընկալել մեդիայի մատուցած տեղեկությունը, պատկերացնել մեդիայի աշխատանքի սկզբունքները, ծանոթանալ մանիպուլյացիոն հնարքներին և կարողանալ ճիշտ կողմնորոշվել մեդիա շուկայում: Օգնել հասկանալ լրատվամիջոցների աշխատանքը, շարժառիթները և ուղղվածությունը, քարոզչությունը տարբերել օբյեկտիվ տեղեկատվությունից, խուսափել մեդիայի բացասական ազդեցությունից:
     Տեղեկատվական գրագիտությունն ու մեդիագրագիտությունը կօգնի աշակերտներին ավելի գիտակից որոշումներ կայացնել որպես մեդիա սպառողներ, մեկնաբանել մեդիայի աշխատանքը, ինչպես նաև տեղծել մեդիա բովանդակություն՝ ի շահ իրենց իսկ իրավունքների պաշտպանության: Առաջին թեմայի ընթացքում աշակերտները ծանոթացան հիմնական հասկացություններին և փորձեցին հասկանալ, թե որն է մեդիայի ասելիքը, ինչ է ինֆորմացիան, որքանով է տեղեկատվության բնույթը կախված աղբյուրներից ու լսարանից:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5243 | 0 | 0
Facebook