Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սարսափում ես

22:10, cuma, 26 ekim, 2018
Սարսափում ես
     Ինձ սարսափեցնում են ոչ թե ԼԳՏԲ-ները, այլ այն մարդկանց, հատկապես կանանց, ովքեր մի քանի երեխաներ են ծնել ու մեծացրել.գրառումներն ու մեկնաբանությունները սոցիալական ցանցերում: Հետաքրքիր է, նրանք ինչպե՞ս կընդունեին, եթե իրենց տղային կամ աղջկան ոչնչացնելու, բենզինով այրելու կոչեր լսեին: Ոչ ոք երաշխավորված չէ, որ վաղը, մյուս օրը իր հարազատների մեջ, անկախ որևէ մեկի կամքից, կարող է ծնվել սեռական փոքրամասնության ներկայացուցիչ: Հետաքրքիր է, ո՞րն է նրանց մեղքը, որ նրանք այդպես են ծնվում: «Մեկնաբաններից» շատերը պայքարում են գորտերի, թափառական շների ու կատուների համար, սակայն մարդկանց վառելու կոչեր են հնչեցնում: Ինձ ապշեցրեց մի պատգամավոր, ով պարտավոր է պաշտպանել մարդկանց իրավունքները՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից:
     Սեռական շեղումներով մարդիկ միշտ էլ եղել են: Նույնիսկ կենդանական ու բուսական աշխարհում գոյություն ունեն միասեռականներ:
     Ցանկացած շեղում, բացասաբար է ընդունվում հասարակության կողմից:
     Իսկ ես միայն խղճում եմ նրանց, ցավում:
     Լավ կլինի, եթե մարդիկ անհանդուրժողական լինեին ստրկամիտ շողոքորթների, քծնողների, դավաճան կարիերիստների, կաշառակերների, «բոչկա գլորող քցողների» , ժողովրդի ունեցվածքը հափշտակողների նկատմամբ: Իսկ ԼԳՏԲ -ներն էլ թող ապրեն իրենց համայնքով:
     Գիտեմ, ինձ կքարկոծեն: Պետք է նշեմ, որ պայքարում եմ հետերոսեքսուալների իրավունքների համար:
    
     Արամ Ավետիսյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
13453 | 1 | 0
Facebook