Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայաստանում հիմնարար եւ կիրառական հետազոտությունների հեռանկարի շուրջ

20:23, pazar, 21 ekim, 2018
Հայաստանում հիմնարար եւ կիրառական հետազոտությունների հեռանկարի շուրջ
     Գիտությունների ազգային ակադեմիայում կայացել է «Գիտության եւ տեխնոլոգիաների մերձեցում» («Science and Technology Convergence (STC)»)
     երկօրյա գիտաժողովը: Միջոցառման նպատակն է քննարկել ու կանխատեսել Հայաստանում հիմնարար եւ կիրառական հետազոտությունների ապագան, կապեր ստեղծել գիտահետազոտական
     հիմնարկների ու աշխատողների
     եւ արդյունաբերական ընկերությունների միջեւ:
     ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ ՀՀ տրանսպորտի, կապի
     եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել են գիտաժողովի
     մեկնարկին եւ հանդես եկել ողջույնի խոսքով:
     Միջոցառման երկու օրերի ընթացքում ներկայացվել են զեկույցներ, անցկացվել են զուգահեռ նիստեր` վերականգնվողէներգետիկայի, կիբերանվտանգության, միկրոէլեկտրոնիկայի, մեքենայական ուսուցման եւ
     քվանտային հաշվարկների թեմաներով:
     Գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտական աշխատանքների արդյունքները, որոնք կարող են հետաքրքրել արդյունաբերական ընկերություններին, ընկերությունների ներկայացուցիչներն էլ բարձրաձայնել են այն
     ուղղություններն ու խնդիրները,
     որոնք կարող են լուծվել նորարարական հետազոտությունների արդյունքում: ՏԿ նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ չնայած
     ՏՏ զարգացման մասին շատ է խոսվում, բայց քչերն են մեր հասարակության մեջ հասկանում, թե
     ինչի մասին է խոսքը: Շատերը տեղյակ չեն զարգացման ուղղություններից ու մասշտաբներից: Եվ
     խնդիր կա շատ խոսել, լուսաբանել ոլորտի զարգացումն ու ուղղությունները, որպեսզի ավելի
     մեծ թվով երիտասարդներ հետաքրքրվեն բարձր տեխնոլոգիաներին առնչվող մասնագիտությամբ, հետազոտողները իմանան շուկայում գործող ընկերությունների մասին, իսկ մասնավոր հատվածն էլ տեղյակ լինի գիտահետազոտական կենտրոններից,
     նրանց ընթացիկ հետազոտություններից ու արդյունքներից:
    
     Կարինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2613 | 0 | 0
Facebook