Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հազարամյակների պատմություն ունեցող, հնամենի դարերի ընթացքում ինքնատիպ դիմագիծ կերտած Բռնակոթը նշեց գյուղի տոնը

18:49, cumartesi, 20 ekim, 2018
Հազարամյակների պատմություն ունեցող, հնամենի դարերի ընթացքում ինքնատիպ դիմագիծ կերտած Բռնակոթը նշեց գյուղի տոնը
     Հազարամյակների պատմություն ունեցող, հնամենի, բայց՝ ոչ հնացած, դարերի ընթացքում ինքնատիպ դիմագիծ կերտած Բռնակոթը հոկտեմբերի 20-ին ավանդաբար նշեց գյուղի տոնը: Բռնակոթն իր ծննդյան օրն այս տարի նշեց արդեն որպես խոշորացված համայնքի մի մասնիկ, որպես մեծ ու համերաշխ ընտանիքի լիիրավ անդամ: Տոնական միջոցառման մասնակիցները Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին: Պատվավոր հյուրերի շարքում էին ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանը, բռնակոթցի հայտնի գործարարներ, համայնքի վարչական ղեկավարներ և այլք: Բռնակոթի մշակույթի կենտրոնում կազմակերպվել էր տոնական միջոցառում, ելույթ ունեցան Սիսիանի մանկական արվեստի և երաժշտական դպրոցի սաները, Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլը և Բռնակոթի դպրոցի աշակերտները: ճեմասրահում ցուցադրված էին գյուղի անցյալն արտացոլող պատմական իրեր, աշակերտների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներ:
     Համայնքի ղեկավարն իր շնորհավորական ելույթում ասաց. «Բռնակոթը գիտի իր պատմությունը, ու այդ պատմության զորությունը, գիտի արժևորել իր անցյալը, սրբորեն պահպանել իր հերոսների հիշատակը: Զուր չէ, որ հենց գյուղի մուտքից ամեն քայլափոխի պատմության մի պատառիկ է, մի հուշաքար ու հուշակոթող, այստեղ ամեն անկյուն լցված է հզոր պատմական անցյալով: Ասում են բռնակոթցիները տաքարյուն են, երբեմն՝ չափից ավելի տաքարյուն: Ցանկանում եմ, որպեսզի ձեր տաքարյուն բնավորությունն ու անժխտելի հայրենասիրությունը ծառայեցնեք գյուղի շենացմանն ու հզորացմանը»: Արթուր Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց ընդառաջել գյուղն առավել լավը դարձնելու յուրաքանչյուր նախաձեռնությանը, լինել այն մարդկանց կողքին, ովքեր տարիներ շարունակ իրենց ներդրումներով և բարեգործություններով սատար են կանգնել բռնակոթցիներին: Վարչական ղեկավար Անդրանիկ Հարությունյանը մեծ հպարտությամբ նշեց, որ փառահեղ հերոսների գյուղը խորը արմատներ ունի, որից ծլարձակել է գիտնականների մի հզոր համաստեղություն՝ ի դեմս ականավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցի: Ա. Հարությունյանը մաղթեց, որ գալիք սերունդները համալրեն գյուղի հերոսների և հայտնի մարդկանց շարքերը: Բռնակոթի դպրոցի ուսմասվար Վարդուշ Երեմյանն էլ մաղթեց հացաբույր ու հացառատ օրեր և, որպեսզի նորօրյա հերոսներ ծնվեն ոչ թե պատերազմի դաշտում, այլ՝ խաղաղ կյանքում:
    
    
    
     Sisian-info
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2963 | 0 | 0
Facebook