Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ճնճղուկն ու հավը

17:16, pazar, 14 ekim, 2018
Ճնճղուկն ու հավը

Ճնճղուկը հավին ասում է.

-Դու էլ, ինձ պես, թևեր ունես, ուրեմն ինչո՞ւ չես փորձում թռչել:

-Որովհետև անկարող եմ:

-Ինչո՞ւ ես այդպես ասում: Դու ունես այն ամենը, ինչը ես ունեմ:

Հավը նեղսրտած լսում էր ճնճղուկի խոսքերը և չէր ուզում պատասխանել: Ի վերջո նա զայրացած ասում է.

-Հեռացի'ր, գնա' քո անապատը ու թող` իմ բնում հանգիստ քնեմ: Ես քո լեզուն չեմ հասկանում:

-Ճիշտ է, դու չես ուզում իմ խոսքը լսել, - շարունակում է ճնճղուկը, - բայց իմացիր, որ վաղը մարդիկ քեզ բռնելու են, մորթեն և ուտեն: Դու խելք չունես: Ես քեզ խելացի բան եմ ասում, իսկ դու ինձ վանում ես: Շուտով, երբ մարդիկ կբնեն քեզ, որպեսզի մորթեն, այդ ժամանակ միայն ինձ կլսես:

-Հեռացի'ր, - - ասում է հավը, - ես քեզ հետ գործ չունեմ:

-Շա'տ լավ, - ասում է ճնճղուկը և թառում է մոտակա ծառին:

Տանտերն առավոտ կանուխ արթնանում է ու մի մահակ է ձեռքն առնում, որպեսզի սպանի հավին: Տեսնելով նրան` հավը ցատկում է ցանկապատին, հետո լեղապատառ շրջանցում է տիրոջ տունը` շարունակ իրեն այսպես հանդիմանելով.

«Երեկ, ա'խր, ճնճղուկն ինձ նախազգուշացրեց, մինչդեռ ես հրաժարվեցի նրա խրատը լսել»:

Ծառին դեռևս թառած ճնճղուկն ասում է հավին.

-Մտի'ր մարգագետնի խոտերի մեջ. եթե տերդ քեզ տեսնի` կսպանի: Երբ կանաչապատ դաշտի խորքերն հասնես, անշարժացիր:

Հավն այս անգամ կատարում է ճնճղուկի խորհուրդն ու փախչում է մարգագետնի խորքը: Տերը նրան երկար ժամանակ որոնում է, բայց չի գտնում: Ի վերջո հոգնում է ու տուն է վերադառնում:

Տեսնելով տիրոջ հեռանալը` հավը դուրս է գալիս խոտերի միջից, որպեսզի հանդիպի ճնճղուկին: Ճնճղուկը մի նոր խորհուրդ է տալիս հավին.

«Եթե մարդը նորից փորձի քեզ բռնել ու մորթել, մեկ ձու ածիր: Երբ նա տեսնի ձուն, կմտածի` այս հավն ածան է, պետք չէ նրան մորթել: Նա ձուն տուն կտանի, կեփի, կուտի ու գոհ կմնա: Եվ ամեն առավոտ նա կվերադառնա այն տեղը, որտեղ դու ձու ես ածել ու քեզ հանգիստ կթողնի: Չմոռանաս խորհուրդս»:

-Շնորհակա'լ եմ, եղբա'յրս, - պատասխանում է հավը, - սրանից հետո, մինչ ի մահ կանեմ այն, ինչ ասացիր: Շատ շնորհակալ եմ:

Ճնճղուկն ավելացնում է.

«Եթե խորհուրդս լսես, մարդիկ քեզ մորթելու ցանկություն չեն ունենա»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5691 | 0 | 0
Facebook