Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ուսուցիչն էլ սփոփվում է, որ իր աշխատանքն առաքելություն է ու դրանով կերակրում է ընտանիքը

15:14, pazar, 14 ekim, 2018
Ուսուցիչն էլ սփոփվում է, որ իր աշխատանքն առաքելություն է ու դրանով կերակրում է ընտանիքը

Երբ կարդում ես ՀՀ ԿԳ նախարարի ֆեյսբուքյան էջի հրապարակումների տակ թողնված մեկնաբանությունները` ՍԱՐՍԱՓՈՒՄ ես:
     Որտեղից այդքան ատելություն դպրոցի տնօրենի, ուսուցչի, կոլեկտիվի հանդեպ: Բոլորը գրում են «գրելու» կարևորության, տնօրենին նվաստացնելու անհրաժեշտության, ուսուցչին փոխելու համարձակության, իրենց երեխաների համար առանձնահատուկ պայմաններ ստեղծելու և իրենց առաջ խոնհրավելու պարտադիրի մասին, բայց որևէ մեկը չի գրում, որ մեր երկրի համար ծանր ժամանակաշրջանում, միակ կառույցն, որ կարողացավ դիմակայել` դպրոցն էր: Միակ պետական կառույցն, որտեղ վարձատրությունն շարունակում է մնալ ցածր` չի դադարում գործել, իսկ ուսուցիչն էլ սփոփվում է, որ իր աշխատանքն առաքելություն է ու դրանով կերակրում է ընտանիքը: Ոչ ոք չի ուզում նկատել, որ այդ նույն ուսուցչի շնորհիվ է նաև, որ հպարտանում ենք արցախյան հաղթանակով և նոր սերնդի առավելություններով /թերությունները չենք ուզում տեսնել/:
     Այո, վատ տնօրենը պետք է չաշխատի և այստեղ նրա կուսակցական պատկանելությունն որևէ նշանակություն չունի, բայց ով է որոշում նրա վատ լինելն. այն ծնողը, որ չի կարողանում հաշտվել տնօրենի լավ հագնվելու, կամ լավ ապրելու հանգամանքի հետ, թե այն ուսուցիչն, ով իրեն համարում է ավելի արժանի թեկնածու, գուցե այն պաշտոնյան, ով փնտրում է այդպիսիններին, ովքեր հաճույքով անանուն բողոք կգրեն տվյալ տնօրենի դեմ:

Եվ դեռ ինչքաններն են «ոչնչացվելու» այս ատելության ալիքից, և դեռ քանիսներն են սննվելու` հանուն պետության, դիմացինին «բացահայտելու» գաղափարով:


     Կոտայք Կրթություն Մշակույթ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2644 | 0 | 0
Facebook