Վերջապես եկավ քաղաքապետ, ով կազատի մեզ նախնադարյան, փտած սովետական ճարտարապետությունից։
Երևանի բնակֆոնդի մեծ մասը վթարային է կամ շինություններն արդեն հին են։ Այս մասին այսօր Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստից հետո լրագրողները հարցրին քաղաքապետի պաշտոնը ստանձնող Հայկ Մարությանը։ Նա համաձայնեց, որ այդպիսի խնդիր կա, և դա պետք է լուծել։
«Այս առումով ոչ թե ծրագրեր ունենք, այլ անելիքներ ունենք, որովհետև, այո՛, ճիշտ եք ասում, այն շենքերը, որոնք կառուցվել են Սովետական միության ժամանակ, կոնկրետ տարիներ ունեն, որը պետք է ծառայեն, այնուհետև պետք է փոխվեն, այսինքն՝ քանդվեն, իրենց տեղը պետք է կառուցվեն նորերը», - նշեց Մարությանը։
Նրա խոսքերով՝ դա մեծ ֆինանսական բեռ է և այս ուղղությամբ աշխատանք պետք է իրականացնեն և՛ քաղաքապետարանը, և՛ կառավարությունը։
Մարությանի պնդմամբ՝ դրա համար նույնիսկ ծրագրի կարիք չկա՝ շենքերը պետք է քանդվեն ու նորերը կառուցվեն։ Խնդիրը միայն ֆինանսները հայթայթելու մեջ է։
Digital News