Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գալիք պատուհաս կամ ֆիրմային նոր պիտակ

13:22, cuma, 24 ağustos, 2012
Գալիք պատուհաս կամ ֆիրմային նոր պիտակ

Մի մտահոգություն ունեմ, որն ինձ հանգիստ չի տալիս գիշեր ու ցերեկ: Ուղեղումս է, դրանով եմ տարված ու այդ մտահոգությունը ստիպում է ինձ պարփակվել ինքս իմ մեջ: Գիշերների լռության մեջ, այն սառնություն է պատճառում ինձ, ու ես փորձում եմ մի կայծ գտնել, վառել մի բոց ու կրակ ստանալ, սակայն այդ սառնությունը հանգցնում է կայծի միտքն անգամ: Վախենում եմ կիսվել ուրիշների հետ, չեմ ուզում ծիծաղելի թվալ, համարվել խփնված կամ էլ ծայրահեղ մտածելակերպ ունեցող ֆանատիկ, ֆոբիզմով տառապող կամ հարուստ երևակայություն ունեցող հիվանդ: Սակայն, մտքի ահավորությունը պարալիզացնում է ինձ՝ իր ահեղ տեսարանով, ցնցում ամեն մի երևակայություն, հոլիվուդյան մտքի և երևակայության սցենարների համակարգչային ձևավորումն անգամ՝ նրա ֆոնին թվում է գյուղական թատրոնի բեմական դեկոր:

Անխուսափելի ապագա: Շուտով, շատ շուտով:


    

Ի՞նչպես է եռում կյանքը: Վերջին երկու հարյուր տարվա մեջ մարդկությունն իր զարգացման հազարամյակների մեջ գրանցել է ռեկորդ: Կյանքն ավելի է բարդացել՝ թվացյալ հեշտանալու և պարզունակ դառնալու փոխարեն: Թվում է, թե գիտության զարգացման առաջընթացը կանչված է լուծելու մարդկության հանապազօրյա խնդիրներն ու պահանջները: Սակայն արի ու տես, որ այս ամենի մեջ մարդն ընդամենը դառել է իր ստեղծագործության գերին: Ի՞նչն է ստիպում մեզ կույր ձևանալու: Ու՞մ աչքերին ենք թոզ փչում: Խափում ենք ինքներս մեզ և համոզում գալիք սերունդներին, որ սա է կյանքը և սա է միակ ճշմարիտ ապրելաձևը: Ես ասացի գալիք սերունդների՞ն: Ոհ ոչ, ահա՝ նորից այդ միտքը:


    

Ի՞նչ սքանչելի է երկիր մոլորակը: Միլիոնավոր տարիների միջից մեզ հասած և հազարամյակների մեջ գիտնականների ու արկածախնդիրների կողմից ուսումնասիրված լինելով հանդերձ, տակավին դեռ զարմացնում է մեզ իր գեղեցկությամբ, ցուցադրում իր ուժը, որի դեմ մենք այնքան թույլ և տկար ենք երևում, և իր հզորությամբ գերում է մեր հիացմունքը: Այն եղել է մարդկանց պաշտամունքի առարկա, սակայն ավելի մեծ և զարմանալի է եղել մեզ համար նրա Արարչի հայտնությունը՝ մեզ նման մահկանացուներին, ու՞մ մտքի և զորության արտահայտումը միայն խոնարհաբար նրան երկրպագելու ցանկություն է առաջացրել մեզանում: Մ՞իթե երբևէ այս աշխարհը կարող է դադարել գոյություն ունենալուց:

Ահա, նորից այդ միտքը:


    

Որքան կցանկանայի, որ սա լիներ պարզապես մտքերի հոսք, որը կարելի կլիներ կասեցնել, սակայն ասում են, որ միտքը նյութական է դառնում, երբ այն արտանետվում է տիեզերք և տիեզերքն իր արձագանքն է տալիս, վերադարձնելով քեզ մտքիդ մարմնացումը:

Կանգ առ, բավական է, մ՞իթե սա իմ մտքերն են, ո՞րտեղից դրանք ծնվեցին իմ մեջ: Ոչ, դրանք իմ մտքերը չեն, ես չեմ դրանց հեղինակը, դրանք մտքեր չեն, այլ հավաստի ինֆորմացիա, իրադարձություններ, որոնք սպասվում են այս մոլորակին: Սակայն ե՞րբ են դրանք կատարվելու, ո՞րքան է մնացել:

Մեխանիզմը արդեն թողնված է:


    

Հետաքրքիր է սակայն փաստ, գինեգործությունն այսօր զարգանում է Հայաստանում և երբեմնի նահապետ Նոյը, ով համարվում է գինեգործության գյուտարարը՝ դարձել է պարզապես ֆիրմայի դեմք՝ պիտակ: Սակայն քչերն են, որ հիշում են Նոյի անվան հետ կապված պատմությունը, որն իր նմանը չի ունեցել աշխարհի սկզբից մինչև հիմա: Ջրհեղեղ, մ՞իթե ողջ մարդկությունը մահացավ ջրի կատաղի ալիքների մեջ, մ՞իթե մարդկության պատմությունը նոր սկիզբ ունեցավ Նոյի և նրա ընտանիքի միջոցով: Դե իհարկե: Սակայն ի՞նչն էր պատճառը, որ Աստված զղջաց, որ ստեղծել է մարդուն և որոշեց կործանել մարդը և այն ամենը ինչ ստեղծել էր նա:

Բոլոր նրանք, ովքեր ունեն համակարգիչ կհասկանան ինձ: Երբ ասեմ «վիրուս»՝ ինձ անմիջապես կասեն, որ դա ծրագիր է, ստեղծված նենգամիտ կամ չարագործ մարդու կողմից, ում անվանում են « խակեր »՝ ուղղորդված գողանալու համակարգչից կամ համացանցից օգտվող մարդկանցը պատկանող տեղեկությունները կամ խափանելու նրանց համակարգիչները՝ հասցնելով նյութական և բարոյահոգեբանական վնաս: Ավելի հաճախ է պատահում, որ համակարգիչում նստեցված հակավիրուսային ծրագիրը անզոր է դառնում պայքարելու «վիրուսի» ավերիչ գործունեության դեմ: Երբ « վիրուսի » պատճառած վնասները անդարձելի է դառնում, մնում է համակարգիչը փրկելու մի տարբերակ, այն է « Վերբեռնել» կամ համակարգչային լեզվով ասաց « ինստալյացիա» անել այն:

Ես հիմա եմ հասկանում, թե ինչու Աստված որոշեց վերբեռնել այս աշխարհը: Մեղքը անդարձելի վնաս էր հասցրել Նրա ստեղծագործությանը:

Աստվածաշունչը ասում է, որ վերջի օրերում կլինի ճիշտ Նոյի ժամանակների պես: Մարդիկ կապրեն իրենց ուզած կյանքով, առհամարելով Աստծո սահմանած օրենքները և պատվիրանները՝ դրանց օրինաչափությունը որոշելով՝ մեղքով վարակված, խանձված խղճի համրությամբ, այլասերված մտքի բաց թողնված երասաններով, որն իր կործանմանն է ընդառաջում՝ ամենաթողության ազատությամբ արբեցած:

Նայում եմ շուրջս, վերլուծում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, քննում ժամանակները, հետևում եմ մարդկանց կենցաղավարությանն ու ավելի եմ համոզվում, որ վերբեռնման գործընթացը սկսված է: Եկեղեցին, որն իր բնույթով հակավիրուսային գործընթաց է կատարում, այլևս ի զորու չէ կասեցնելու մարդկության սրընթաց անկումը:

Ոչ, այս անգամ գլոբալ ջրհեղեղ չի լինելու, իմաստ չունի տապան կառուցել, այս անգամ լինելու է կրակ, որն իր բոցով հալեցնելու է ամեն ինչ և մաքրելու է Նոյից հետո՝ դարերի ընթացքում շերտավորված մարդկային հանցանքների նստվածքները, որի վրա ամեն մի սերունդ կառուցել է իր ներկան, չկասկածելով, որ իր քաղաքակրթության հիմքերը խախուլ են, ենթակա փլուզման և կործանման:


    

Կործանման միտքն սահմռկեցուցիչ է, սակայն, եթե համեմատենք մարդկության վայրագությունների, գազանությունների կամ այլասերվածության հետ, ապա աշխարհի վերջի մասին եղած փաստն իր զազրելի տեսարանով կդիտվի լոկ փրկություն, փրկություն հենց մարդկության համար: Կարծու՞մ եք չկա փրկություն: Աշխարհի վերջի մասին՝ կինոռեժիսյորները նկարահանել են բազմաթիվ ֆիլմեր, որտեղ այլմոլորակային եկվորները զգուշացնում են մարդկությանը՝ վրահաս կործանման մասին, կամ էլ փրկում նրանց: Շատերը այդ ֆիլմերը դիտելիս, հիացմունք են արտահայտում, հիացմունք ռեժիսորական մտքի կամ համակարգչային գրաֆիկայի համար: Սակայն քչերն են, որ գլխի են ընկնում, որ այդ ֆիլմերում « ՈՒՂԵՐՁ » կա, ուղերձ մարդկության համար: Դե մենք զբաղված ենք հանապազօրյա հոգսերով, կամ էլ ռոմանտիկ հարաբերություններ փնտրելով և ուղերձ վերծանելու ժամանակ չկա, այդ խնդիրը մեզ չի հուզում: Անտարբերություն, ինչպես ասում էր քսան երրորդ դարի մեծն ավետարանիչ Բիլլի Գրեհեմը « Անտարբերությունը մեր ժամանակաշրջանի ամենամեծ մեղքն է»: Մ՞իթե կործանման միտքը քեզ չի հուզում, իսկ ե՞թե հուզում է, ապա ի՞նչ ես պատրաստվում անել սեփական փրկությանդ համար:

Ի՞նչու է աշխարհի վերջի մասին միտքն ինձ վախ պատճառում: Ես մտահոգված եմ մարդկանց համար, իմ ազգականների, սիրելիների, ընկերների, ծանոթների և այլոց, ում ճակատագիրն ինձ համար միևնույնը չէ: Վախենում եմ, որ նրանց փրկության հնարավորության մասին լուրը փոխանցելու համար ինձ հատկացված ժամանակը վերջանա, սպառվի ու ես չհասցնեմ նրանց պատմելու այդ մասին: Վախենում եմ նրանց համառությանը կամ մերժմանը հանդիպելու: Վախենում եմ, երևի սա ճիշտ բառը չէ, որ կարելի է այստեղ կիրառել, սակայն այն կարելի է բացատրել, վախենում եմ ոչ թե իմ համար, այլ նրանց, քանի որ ոչ մի կերպ չէի ցանկանա նրանց կորուստը տեսնել: Ես սիրում եմ նրանց, գոնե այն պատճառով, որ Աստված էլ է նրանց սիրում և նրանց կործանումը չի ցանկանում, սակայն Նրա արդարությունը պահանջում է արդար դատաստան՝ իր կողմից սահմանված օրենքների խախտման պատճառով, մ՞իթե կարելի է այսպես այլասերել աշխարհը կամ անպատժորեն թափել մարդկային արյուն՝ լոկ հարստանալու կամ այլասերված ցանկություններին հագուրդ տալու համար: Մ՞իթե միայն օրենքների, ոչ իհարկե, այլ իր Հայրական սիրո մերժման համար: Այո, արդարանալու տեղ չկա: Մենք մերժում ենք Նրան և ինչպես նա է մեզ մեղադրում, մենք միայն մեր շուրթերով ենք նրան մոտենում, և ոչ թե սրտով:

«Մեղքի վարձքը մահ է» Աստվածաշունչ մատյան, Հռոմեացիս 6:23h: Նրա որդու մահը, որը մեր մեղքերի վարձը վճարելու համար եղավ, մերժվում է մեր իսկ կողմից: Միթե կարելի է ծաղրել նրան, ով մեզ համար մեռավ: Դարձրել ենք նրան պատմական կերպար, իսկ ոմանք նույնիսկ՝ հորինծու հերոս: Ոչ մի կերպ չենք ցանկանում ընդունել, որ Նրա Որդին է մեր միակ փրկությունը: Մի՞թե կա ելք, դե իհարկե: Մեղքի գիտակցում, զղջում, խոստովանություն և ապաշխարհություն: Աղոթքով աղերսված ներում և Սիրով ընծայված փրկություն:

Ես ունեմ երաշխավորված փրկություն, ի՞նչ կասես դու քեզ համար:


    

Աստծո Շնորհաց դռները դեռ բաց են: Այսօր դեռ կա ժամանակ:


    

Հա, իսկ վե՞րջը, իսկ վերջը շուտով, շատ շուտով, մի քիչ էլ և…


    

Մամիկոն Համբարյան


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
1
4402 | 5 | 1
Facebook