Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հրավիրում ենք արատավոր գործընթացների դեմ համատեղ պայքարի

05:19, perşembe, 11 ekim, 2018
Հրավիրում ենք արատավոր գործընթացների դեմ համատեղ պայքարի
     Մայիսյան հեղափոխությունը ժողովրդին խաղաղ ըմբոստության է հանել չկայացած պետական համակարգի և տասնամյակների ընթացքում դրա գործած անարդարությունների, անգործության ու չարաշահումների դեմ:
     Մենք ողջունում ենք խաղաղ հեղափոխությունը և սատարում դրա ընթացքին: Խստագույնս դատապարտում ենք կաշառակերությունը, պաշտոնական դիրքի չարաշահումը, արտոնյալների անպատժելի գործողությունները և այլ արատավոր և պետականաքանդ երևույթներ, որոնք խարխլում ու քանդում էին մեր պետության հիմքերը Անկախության ձեռք բերման առաջին օրերից ի վեր:
     Դրա հետ մեկտեղ, մեզ խիստ մտահոգում է հեղափոխությունից հետո Հայաստանում հայկական ավանդական արժեքների դեմ կազմակերպված և գնալով ահագնացող արշավը, որն առերևույթ ընթանում է ժողովրդավարական և ազատական մոտեցումների քողի տակ:
     Հայկական ավանդական ընտանիքը և Հայ Առաքելական Եկեղեցին հայկական ավանդական հասարակության հիմքերն են։ Այդ ազգային հենասյուների շնորհիվ է հայ հանրույթն իր պատմության ընթացքում դիմակայել զանազան հարվածների, փորձությունների ու հալածանքների:
     Հայկական բարոյական արժեքները, որոնքհիմք են ծառայում հայկական ավանդական ընտանիքի և եկեղեցու գոյությանը, չեն կարող հարցականի տակ դրվել և ոչ ոքի կողմի՛ց, հանուն և ո՛չ մի օտարամուտ արժեքի կամ օտար շահի:
     Սեռական կողմնորոշումը, կրոնական դավանանքի հարցերը յուրաքանչյուր անհատի անձնական խնդիրն է: Հայ հասարակությունը, հավատարիմ մնալով ավանդական ընտանիքի և հայկական եկեղեցու արժեքներին, հարգում է, իսկ պետությունը պաշտպանում է փոքրամասնությունների իրավունքները: Սակայն դա չի ենթադրում, որ փոքրամասնությունները կարող են իրենց արժեքներն ու կամքը պարտադրել հայ հանրությանը:
     Հայ հասարակությունը դիմագրավում է երեք մարտահրավերների, որոնք են` թուրք-ադրբեջանական հակահայկական գործընթացը, ժողովրդավարության սկզբունքների վրա խարսխված պետականաշինության գործընթացն ավարտին հասցնելը և ազգային ավանդական արժեքների նկատմամբ սպառնալիքները:
     Դրանից ելնելով` հայտարարում ենք, որ բոլոր օրինական միջոցներով պայքարելու ենք Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ոտնձգությունների դեմ։ Մենք նաև արտահայտում ենք մեր վճռականությունը խոչընդոտելու միասեռականության քարոզին միտված միջոցառումները։
     Դիմում ենք Հայաստանի իշխանություններին պետականության հիմքերին սպառնացող այս բացասական երևույթներին չօժանդակելու կոչով:
     Հասարակության ավանդապաշտ ակտիվ ուժերին հրավիրում ենք միանալ պետության և հասարակության հիմքերը խարխլող այս վտանգի դեմ պայքարին:
    
     Վահագն Չախալյան
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2360 | 0 | 0
Facebook