Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐ ԴՊՐՈՑ ԳՆԱՑԵՔ

14:54, çarşamba, 10 ekim, 2018
ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐ ԴՊՐՈՑ ԳՆԱՑԵՔ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ հասարակության արմատական, խորը որակական փոփոխություննա, նրա նախորդ կացության համեմատ գիտակցության ու կեցության թռիչքային զարգացումնա: Հեղափոխությունը շոշափումա իրա ամբողջ ուժով մարդկային կեցությունը ու էդ կեցության մեջ տիրող հարաբերությունները իրա ամբողջ խորությամբ: Էդ պատճառով հեղափոխությունը անհրաժեշտաբար հանդեսա գալիս գաղափարախոսական մի ինչ որ դրոշի ներքո: Հեղափոխությունը այդպիսով անձափոխություն չի, այլ ՀԱՄԱԿԱՐԳԻ փոփոխությունա: Սերժը ու իրա նախորդները ընդամենը անձիք են էղել, ովքեր իրանց պաշտոնների վրա են գտնվել ու իրանց կառավարական ֆունկցիաներն են իրականացրել, ոչ ավելին: Նիկոլը ընդամենը հերթական ֆունկցիոներնա էդ խաղում, ով խաղումա նույն՝ չփոխված կանոններով ու բնավ չի պատրաստվում փոխել էդ կանոնները: Ինքը հեղափոխական չի, այլ՝ սերժափոխականա:

Անձափոխությունը հեղափոխություն չի:

Անձափոխությունը հեղափոխություն կարա դառնա բացառապես էն ժամանակ, երբ տվյալ անձը իրա առաջ նպատակա դրել վերանայի հասարակության մեջ տիրող հասարակական, սոցիալ - տնտեսական հարաբերությունների սիստեմը՝ դրանց համապատասխան ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ հանդերձ:

Այդպիսով, հեղափոխությունը կատարում են անձիք՝ իսկական հեղափոխականները, բայց էն անձիք, ովքեր համաձայն չեն տիրող կացութաձևի հետ ու պատրաստ են փոխել, ոչնչացնել հին համակարգը ու կառավարել խաղի նոր՝ մարդանպաստ, այլ ոչ թե մարդակերական - մարդակուլ կանոններով:

Նիկոլը մեզ նոր բան չէր կարա առաջարկեր, քանի որ ինքը գաղափարախոսական մակարդակում ոչնչությունա ու հանդիսանումա ընդամենը Սերժի կողմից կարգված գործակատար, ոչ ավելին:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     10.10.2018

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3179 | 0 | 0
Facebook