Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Էպոսասացության հանրապետական մրցույթ-փառատոնում Կոտայքի մարզը լավագույնն է

15:48, salı, 09 ekim, 2018
Էպոսասացության հանրապետական մրցույթ-փառատոնում Կոտայքի մարզը լավագույնն է
     Հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացավ «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հերոսավեպին նվիրված էպոսասացության հանրապետական 6-րդ մրցույթ-փառատոնը:
     Արդեն ավանդական դարձած ամենամյա մրցույթ-փառատոնն անցկացվում է «Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
     Ինչպես նախորդ բոլոր փառատոններում, այս անգամ ևս փայլուն հանդես եկան մեր մարզի պատանի էպոսասացները: Գնահատող հանձնախմբի կազմը բավականին պատկառազդու էր. անվանի կոմիտասագետ և էպոսագետ Արթուր Շահնազարյան, նշանավոր գրականագետ Դավիթ Գասպարյան, Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյան, Աշուղ Ռազմար Սասունցի, «Սասնա տուն» ՀԿ նախագահ Ավագ Ավագյան և այլք:
     Փառատոնի կազմակերպիչները մրցույթի հանրապետական փուլին մասնակցելու երաշխավորված 28 լավագույն էպոսասացների համար սահմանել էին մեկական առաջին, երկրորդ ու երրորդ և յոթ խրախուսական մրցանակներ:
     Այդ հույժ պատասխանատու ստուգատեսում 10-ը մրցանակներից երեքը նվաճեցին Կոտայքի մարզի ներկայացուցիչները: Միլենա Մանասյանը (Հրազդանի N14 հիմնական դպրոց, 7-րդ դասարան) գրավեց առաջին տեղը, իսկ Արաքսի Ագոբյանը (Հրազդանի Պարույր Սևակի անվան N8 հիմնական դպրոց, 8-րդ դասարան) և Արշակ Գալոյանը (Աբովյանի N7 հիմնական դպրոց, 9-րդ դասարան) արժանացան խրախուսական մրցանակների: Հավելենք, որ արդեն կայացած վեց մրցույթ-փառատոնների արդյունքում (2-րդ փառատոնի ժամանակ մրցույթ չի անցկացվել, և բոլոր մասնակիցները հավաստագիր են ստացել) մեր մարզի էպոսասացները նվաճել են մեկ Գրան-Պրի գլխավոր մրցանակ. սա առայժմ միակ դեպքն է փառատոնի ողջ պատմության մեջ, մեկական առաջին և 2-րդ, երեք՝ 3-րդ, երկու՝ հատուկ և շուրջ 10 խրախուսական մրցանակնե Հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացավ «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հերոսավեպին նվիրված էպոսասացության հանրապետական 6-րդ մրցույթ-փառատոնը:
     Արդեն ավանդական դարձած ամենամյա մրցույթ-փառատոնն անցկացվում է «Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
     Ինչպես նախորդ բոլոր փառատոններում, այս անգամ ևս փայլուն հանդես եկան մեր մարզի պատանի էպոսասացները: Գնահատող հանձնախմբի կազմը բավականին պատկառազդու էր. անվանի կոմիտասագետ և էպոսագետ Արթուր Շահնազարյան, նշանավոր գրականագետ Դավիթ Գասպարյան, Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյան, Աշուղ Ռազմար Սասունցի, «Սասնա տուն» ՀԿ նախագահ Ավագ Ավագյան և այլք:
     Փառատոնի կազմակերպիչները մրցույթի հանրապետական փուլին մասնակցելու երաշխավորված 28 լավագույն էպոսասացների համար սահմանել էին մեկական առաջին, երկրորդ ու երրորդ և յոթ խրախուսական մրցանակներ:
     Այդ հույժ պատասխանատու ստուգատեսում 10-ը մրցանակներից երեքը նվաճեցին Կոտայքի մարզի ներկայացուցիչները: Միլենա Մանասյանը (Հրազդանի N14 հիմնական դպրոց, 7-րդ դասարան) գրավեց առաջին տեղը, իսկ Արաքսի Ագոբյանը (Հրազդանի Պարույր Սևակի անվան N8 հիմնական դպրոց, 8-րդ դասարան) և Արշակ Գալոյանը (Աբովյանի N7 հիմնական դպրոց, 9-րդ դասարան) արժանացան խրախուսական մրցանակների: Հավելենք, որ արդեն կայացած վեց մրցույթ-փառատոնների արդյունքում (2-րդ փառատոնի ժամանակ մրցույթ չի անցկացվել, և բոլոր մասնակիցները հավաստագիր են ստացել) մեր մարզի էպոսասացները նվաճել են մեկ Գրան-Պրի գլխավոր մրցանակ. սա առայժմ միակ դեպքն է փառատոնի ողջ պատմության մեջ, մեկական առաջին և 2-րդ, երեք՝ 3-րդ, երկու՝ հատուկ և շուրջ 10 խրախուսական մրցանակներ:
    
    
     http://kotayk.mtad.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3768 | 0 | 0
Facebook