Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՊԵՆԵԼՈՊԵ, ԱՐԻԱԴՆԱ, ԱԼԿԵՍՏԱ. ՆՈՐՄԱԼ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ

02:58, çarşamba, 03 ekim, 2018
ՊԵՆԵԼՈՊԵ, ԱՐԻԱԴՆԱ, ԱԼԿԵՍՏԱ. ՆՈՐՄԱԼ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ
    

Որպես կնոջը վերաբերող առաքինություններ հին հույները հասկացել են՝ հավատարմությունը, սերը ամուսնու նկատմամբ, նրա համար օգնական, այլ ոչ թե ընդդիմադիր, խանգարող ըլնելը:

Կնոջը ներկայացվող էս երեք կարևորագույն չափանիշներն են տղամարդու համար բարձրացնում ԿԻՆ հասկացությունը: Ուրիշ ձևաչափ գոյություն չի կարա ունենա նորմալ տղամարդու համար:

Հունական դիցաբանության մեջ տղամարդու համար կին արարածին բնորոշ արժանիքների կրողներ ու որպես եզակի բացառություններ հանդես են գալիս՝ Կրետեյի արքա Մինոսի դուստր՝ Արիադնան, Իթակեյի արքա Ոդիսևսի կին՝ Պենելոպեն, Թեսալիայի արքա Փերեյի որդի Ադմեթոսի կին՝ Ալկեստան: Հերոսների գրեթե բոլոր մնացած կանայք իրանց ամուսինների համար հանդես են գալիս որպես՝ ամուսնական օթյակի դավաճաններ ու մարդասպաններ:

Ոդիսևսի կնոջ՝ Պենելոպեյի կերպարը, շատերինա հայտնի ու առանձնապես մանրամասներով ներկայացնելու կարիքը չունի: Պենելոպեն հավատարմության մարմնացումա: Շուրջ քսան տարի՝ առանց լուր ունենալու, նա սպասելա իրա ամուսնու վերադարձին ու մերժելա իրա ձեռը խնդրող հարուրից ավել փեսացուներին:

Կրետեյի արքա Մինոսի դուստր Արիադնան անընդհատ օգնումա Թեսևսին կատարելու իրա սխրանքները:

Ինչ վերաբերումա Ալկեստային, ապա նա իրա ամուսնու՝ Ադմեթոսի փոխարեն, կամովին մտնումա գերեզման՝ Հադեսի ստորերկյա թագավորություն:

Պատմությունը ըսենցա:

Մարդկանց կյանքի թելը հյուսող ու կտրող ճակատագրի աստվածուհիներ Մոյրաները Ադմեթոսի համար մահ են գուշակում, բայց մի պայման են ասում, որ եթե մի ուրիշը նրա փոխարեն կամավոր մտնի Հադեսի ստորերկյա թագավորություն, ապա նա կխուսափի մահից: Ոչ ոք չհամաձայնվեց էդ առաջարկին՝ անգամ Ադմեթոսի զառամյալ ծնողները։ Մենակ արքայի կինը՝ Ալկեստան էր, որ համաձայնվեց ու կամավոր մտավ ստվերների թագավորություն:
     Անսահման վիշտ ու ողբի մեջա լինում Ադմեթոսը, երբ նրան այցելումա հերոսներից մեծագույնը՝ Հերակլեսը: Սխրանքներ կատարելու ճանապարհին Հերակլեսը հյուրա մտնում իրա բարեկամ Ադմեթոս արքային, որը թագավորում էր Փերե քաղաքում։ Հերակլեսը առանց իմանալու ծանր ժամանակ էր ընտրել այցի համար:

Հերակլեսը հյուրա գալիս էն օրը, երբ քնի աստված Հիպնոսի երկվորյակ եղբայր Թանատոսը պետքա տաներ Ալկեստայի մարմինը։ Ադմեթոսը ոչ մի բան չի ասում Հերակլեսին ու իրա ծառաներին հրամայումա մի շքեղ սեղան գցել ու սպասարկել իրա հյուրին։ Բայց Հերակլեսի աչքից չի վրիպում ծառաների տրտմությունը ու, ի վերջո, հարցուփորձերի արդյունքում իմանումա ամեն ինչ։

Հերակլեսը գնումա Ալկեստիսի մարմնի մոտ ու սպասումա Թանատոսին, իսկ այնուհետև պայքարումա նրա դեմ։ Չնայած Թանատոսի մահաշունչ ուժին, Հերակլեսը հաղթումա Թանատոսին ու կապկպումա, իսկ որպես ազատության փրկագին պահանջումա հետ վերադարձնել Ալկեստայի կյանքը։ Մահվան աստվածը հետա վերադարձնում կնոջ կյանքը ու Հերակլեսը Ալկեստային տանումա ամուսնու ապարանքը։

Ադմեթոսը, իրա կնոջը կենդանի տեսնելով, չի հավատում տեսածին ու կարծումա, թե էդ իրա կնոջ ստվերնա, քանի որ չէր խոսում։ Հերակլեսը պատմեց, թե ոնցա վերջինիս կորզել Թանատոսի ճիրաններից։ Իսկ Ալկեստան դեռ երեք օր պետքա է անխոս ըլինի, քանի դեռ երեք օր ու գիշեր չի անցել։

Պարտադիր նշենք, որ 1986 թվականին էկրան բարձրացավ սովետական ռեժիսոր Անատոլի Պետրովի հոյակապ էկրանավորումը «Геракл у Адмета» մուլտֆիլմը, որը կարող եք նայել մեկնաբանության դաշտում թողած հղումով:

Ինչ վերաբերումա Հերակլեսին, ով էդքան սխրանքներա գործում, վերջում պտի մեռներ իրա սեփական կնգա՝ Կալիդոնիայի արքայադուստր Դեյանիրայի ձեռներից: Պատճառը՞... Լսումա մի ոմն ստրկուհու ասեկոսեն էն մասին, թե Հերակլը պատրաստվումա մի ուրիշ կնգա հետ ամուսնանալ, քանի որ սիրումա էդ կնգան... Սպանել էլ կա, սպանել են: Դեյանիրան ամուսնուն սպանումա թույնած թիկնոցով: Հերակլեսը մեռնումա դժոխային ցավերի ու տանջանքների մեջ: ԿԻՆԸ ԽԻՂՃ ՉՈՒՆԻ անգամ էս հարցում: Նիցշեն իրավացիյա, երբ ասումա, որ սիրո ու վրեժխնդրության մեջ կինը ավելի բարբարոսա քան տղամարդը: Մարդը մի բան գիդեր, որ ասում էր:
     Այսպիսով, ինչ չափով որ վերոնշված հատկանիշները արժեք պետքա հանդիսանան կնոջ համար, կրկնակի արժեք են հանդիսանում նորմալ տղամարդու համար: Քրիստոնեությունը ոչ մի նորություն չբերեց էս հարցում ու ընդամենը օրենսդրական կարգով հաստատեց էս հասկացությունները: Հին հույները այդպիսով կերպարների տեսքով ներկայացրել են տղամարդու համար կին ըլնելու հստակ ու կոնկրետ չափանիշները: Էդ չափանիշների հակոտնյան հույների դիցաբանության մեջ ավելի շատա ներկայացված, քանի որ իրանց մեծ մասով անցել են դաժան, սարսափելի մատրիարխատի ու կանանց պակասորդի միջով:

Էսօր կանանց պոպուլյացիան վերականգնվելա ու նույնիսկ կազմում են մեծամասնություն: Մեզ մնումա ընտրություն կատարել լավի ու վատի մեջ: Մենք ընտրում ենք լավը ու էդ լավի ֆոնին տեսնում ու նկատում ենք, թե ինչքան լիրբա ֆռֆռում փողոցներում ու թեկուզ՝ ահագին չափով նաև՝ տների ներսում, որդեղ ինչ տեսակ խաժամուժային - հիպպիյական հասկացողություններով քաձ ասես խցկվածա: Ըստեղից էլ ամուսնությունների մեծ մասի բաժանության պատճառը: Դրանք կանայք չեն, դրանք սանձարձակ արարածներ են, որոնց թվումա, որ չունեն և ո՛չ մի պարտավորություն տղամարդու առաջ, իսկ տղամարդը՝ ունի, որ տղամարդը իրանց համար ամեն տեսակ կարիքները բավարարելու գործիքա, այլ ոչ թե նպատակ: Վերջիններս ավելի շատ պետքա թերթեն հունական դիցաբանությունը ու համապատասխան կերպարները կարդալուց մի ինչ որ բան փորձեն սովորեն, հասկանան ու ի վերջո, եթե կարող են՝ փոխվեն:

Ֆեմինիստ լրբերը՝ առավել ևս:

Վերջիններս ամեն օր պտի ապաշխարհեն ու թեկուզ ամենավատ տղամարդու ու նույնիսկ՝ ցանկացած տղամարդկային արձանի մոտով անցնելուց, պտի խոնարհվեն ու նոր՝ անցնեն: Քանզի ամենավատ տղամարդը ֆեմինիստ կոչվածից հազար գլուխ բարձրա կանգնած: Մասնավորապես էս մտքին մենք ամբողջ ուժով ենք հավատում:


    

    

     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     03.10.2018
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5170 | 0 | 0
Facebook