Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԽՍՀՄ մատակարարումները ֆաշիստական Գերմանիային

14:16, çarşamba, 19 eylül, 2018
ԽՍՀՄ մատակարարումները ֆաշիստական Գերմանիային

Երկու ագրեսորները փոխշահավետորեն օգնել են միմյանց այնքան ժամանակ, քանի դեռ չեն թշնամացել: Ստորև թվարկում եմ այն ապրանքները, որոնք ԽՍՀՄ-ը մատակարարել է ֆաշիստական Գերմանիային:


     Քաղվածք Գեբելսի օրագրից.

«Եթե Գերմանիան ծանր վիճակում հայտնվի, ապա կարող է վստահ լինել, որ խորհրդային ժողովուրդը Գերմանիային օգնության կհասնի և թույլ չի տա, որ նրան խեղդամահ անեն: Խորհրդային Միությունը շահագրգիռ է, որ ուժեղ Գերմանիա լինի ու թույլ չի տա, որ Գերմանիային տապալեն»:


     Քաղվածքներ Ստալինից.

1939 թվականի սեպտեմբերի 28. «Եթե Գերմանիան ծանր դրության մեջ հայտնվի, ապա կարող է համոզված լինել, որ խորհրդային ժողովուրդը Գերմանիային օգնության կհասնի ու թույլ չի տա, որ Նրան խեղդամահ անեն: Խորհրդային Միությունը շահագրգռված է, որ Գերմանիան ուժեղ լինի…»:


     1941 թվականի հունվարի 10. «Թող բոլոր նրանք, ում հարկավոր է, իմանան, որ մեր հարաբերությունները Գերմանիայի հետ երկարաժամկետ հիմքի վրա են կառուցվում»:


     «Խորհրդային արտահանման մեջ Գերմանիան առաջին տեղն է զբաղեցնում»:

ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ Լիտվինով


    

ՀամԿ (բ) Կ Կենտկոմի Քաղբյուրոյի 1940 թվականի նոյեմբերի 10 ի գաղտնի որոշումը՝ «Բրիտանական ֆունտեր տպագրելու համար գերմանական կողմին, որպես օգնություն, կլիշե ու տեխնոլոգիաներ տրամադրելու մասին»:


     1939 թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ-ին Գերմանիայի առևտրային հայտերը 70 միլիոն մարկից հասնում են 1, 4 միլիարդ մարկի:

Քաղվածք ՀամԿ (բ) Կ Կենտկոմի Քաղբյուրոյի 1941 թվականի հունիսի 3-ի որոշումից.

1.Արտաքին առևտրի ժողովրդական կոմիսարիատին թույլ տալ հատուկ պահուստներից Գերմանիային մատակարարել 6000 տոննա պղինձ, 1500 տոննա նիկել, 500 տոննա կապար, 500 տոննա մոլիբդեն, 500 տոննա վոլֆրամ:

2.Թույլ տալ արտաքին առևտրի ժողկոմատին հանձնել 51 տոկոս մետաղ պարունակող մոլիբդենի խտանյութ՝ ֆերոմոլիբդենի հետ փոխանակելու համար:


     Գերմանիայի համար անգնահատելի նշանակություն ուներ դեռևս 1922 թվականին Ռապալում կնքված գաղտնի պայմանագիրը, որի համաձայն Խորհրդային Միությունը երաշխավորում էր ռազմավարական նյութերի մատակարարում Գերմանիային և, ավելին, տրամադրում էր սեփական տարածքը Վերսալի պայմանագրով արգելված մարտական տեխնիկայի նոր տեսակներ մշակելու և փորձարկելու համար.

-1924 թվականին «Յունկերս» ընկերությունը Մոսկվայի մերձակա Ֆիլիում մի քանի հարյուր ինքնաթիռ է արտադրում: Շատ շուտով Գերմանիայի կարիքների համար սկսվում է տարեկան ավելի քան 300 հազար արկերի արտադրությունը Լենինգրադի, Տուլայի և Զլատոուստի զինագործարաններում: Թունավոր գազ է արտադրվում Տրոցկում (ներկայիս Գատչինա), իսկ Լենինգրադի ու Նիկոլաևի նավաշինարաններում կառուցվում ու ջրարկվում են սուզանավեր ու զրահանավեր:

Գերմանիայի համար առանձնապես կարևոր էր ԽՍՀՄ տարածքով հնդկական կաուչուկի և սոյայի տեղափոխությունը.

-Ստալինը գերմանացիներին նաև թույլատրում է օգտվել Հյուսիսային ծովային ուղուց ու խորհրդային նավահանգիստներում կատարել նավերի վերանորոգում ու վառելիքի վերալիցքավորում. այս ծառայություններից գերմանացիներն օգտվում են 1939-ի սեպտեմբերից սկսած,

-1940-ի օգոստոսին «Լենին», «Ստալին» և «Կագանովիչ» սառցահատները Սառուցյալ և Խաղաղ օվկիանոսներով անցկացնում են «Կոմետ» զրահանավը, որն հետո խորտակում է անգլիական վեց նավ: Այս տեղափոխման համար ԽՍՀՄ-ը 950 հազար մարկ արժողության տարբեր ապրանքներ է ստանում

-ԽՍՀՄ-ը Գերմանիայն տալիս է 500-ից 1000 կիլոգրամանոց 2000 ավիառումբ՝ Անգլիան ռմբակոծելու համար,

-1939-ի հոկտեմբերից գերմանական սուզանավերը սկսում են օգտվել Բարենցի ծովափին գտնվող խորհրդային նավահանգիստներից,

- «Պոլյարնի» նավահանգստում երկարաժամկետ կառանել է գերմանական սուզանավերի դիվիզիոն,

-ԽՍՀՄ տարածքի երկու ռազմածովային հանգրվաններ գերմանացիներն օգտագործել են մինչև Նորվեգիայի ամբողջական զավթումը,

-1939-ի նոյեմբերից ԽՍՀՄ-ը Գերմանիային է տրամադրել «Պոլյարնայա» նավահանգստից արևմուտք գտնվող «Արևմտյան Լիզա» խարսխակայանը՝ գերմանական սուզանավերի կառանման համար,

-գեներալ Գուդերիանիի խնդրանքով գեներալ Սեմյոն Կրիվոշեինի ծանր հրետանային բրիգադը գերմանա-լեհական պատերազմի ժամանակ երկու օր շարունակ գնդակոծել է Լեհաստանին պատկանող Բրեստի ամրոցը,

-1939-1940 թվականներին Կոլայի ծովածոցում (Մուրմանսկ) անգլիացիներից թաքնվել է գերմանական 36 խոշոր բեռնանավ. Դրանց մեջ են եղել նաև աշխարհահռչակ «Բրեմեն», «Նյու Յորք», «Շվաբեն», «Շտուտգարտ», «Կորդիլյեր», «Սեն Լուի» ուղևորատար նավերը, բազում տանկերներ ու գերմանական սուզանավերի մի ամբողջ բրիգադ,

-1939-40 թվականներին ԽՍՀՄ-ը թույլ է տվել իր տարածքով Ճապոնիայից ու Չինաստանից Գերմանաի առաքել ռետին, քսայուղեր, թանկարժեք փայտանյութ,

-Նորվեգիայի վրա հարձակվելուց առաջ Կոլայի ծովածոցում են գտնվել դեսանտայիններ տեղափոխող գերմանական երկու նավ ու «Յան Վելլեմ» խոշորագույն նավթատարը:

-ավելի քան 20 հազար գերմանացի ապագա սպա է ուսանել ԽՍՀՄ ռազմական ուսումնական հաստատություններում:

-Մինչև 1941 թվականի ամառ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմատը Գերմանիային է հանձնել շուրջ չորս հազար գերմանացի կոմունիստի ու բանվորի, որոնք տնտեսական ճգնաճամի տարիներին ԽՍՀՄ էին տեղափոխվել: Նրանց մեծ մասին Գեստապոն համակենտրոնացման ճամբարներ է նետում: Նացիստներն էլ ԽՍՀՄ են արտահանձնում այն անձանց, որոնց որոնում էր ԽՍՀՄ Էնկավեդեն,

-Նորվեգիայի, Դանիայի, Հոլանդիայի ու Բելգիայի զավթումից հետո, ի գոհացում Հիտլերի, Ստալինը խզում է դիվանագիտական հարաբերություններն այդ երկրների հետ ու ԽՍՀՄ-ից արտաքսում է այդ երկրների դիվանագիտական առաքելություններին,

-1940-ի փետրվարի 11-ին կնքված տնտեսական համագործակցության զարգացման պայմանագրի համաձայն՝ ԽՍՀՄ-ը պարտավորվում է մեկ տարվա ընթացքում Գերմանիային մատակարարել գրեթե մեկ միլիոն տոննա նավթ, 500 հազար տոննա երկաթի հանքաքար, 300 հազար տոննա թուջ, 300 հազար տոննա երկաթի ջարդոն, 2, 4 տոննա պլատին, 100 հազար տոննա քրոմի հանքաքար, ինչպես նաև մեծ քանակությամբ անտառանյութ ու մարգանեցի հանքաքար: Բայցի այդ, ԽՍՀՄ-ը խոստանում է երրոդ երկրներից Գերմանիայի համար տարատեսակ հումք գնել: Գերմանիան նաև իրավունք է ստանում երկաթուղով Իրանից, Ռումինիայիոց ու Հեռավոր Արևելքի երկրներից ԽՍՀՄ տարածքով բեռնափոխադրումներ կատարել,

-1940 թվականի գարնանից մինչև հուլիս ամիս Գերմանիան ԽՍՀՄ-ից ստանում է մեկ միլիոն տոննա հացահատիկ, 900 հազար տոննա նավթամթերք, 10 հազար տոննա բամբակ, 500 հազար տոննա ֆոսֆատներ ու զգալի քանակության ռազմավարական այլ նյութեր: ԽՍՀՄ-ը նաև ապահովում է Մանջուրիայից Գերմանիա արտահանված մեկ միլիոն տոննա սոյայի, Հարավարևելյան Ասիայից զգալի քանակության կաուչուկի, արճիճի և այլ նյութերի տեղափոխումն իր տարածքով: Բայցի այդ, ԽՍՀՄ-ը համաձայնում է երրորդ երկրներից Գերմանիայի համար մետաղ ու հումք գնել,

1939-ի դկտեմբերից մինչև 1941-ի մայիսի վերջը Գերմանիան ԽՍՀՄ-ից ներմուծում է մեկ միլիոն տոննա նավթամթերք, 1, 6 միլիոն տոննա հացահատիկ, 111 հազար տոննա բամբակ, 36 հազար տոննա քուսպ, 10 հազար տոննա վուշ, 23 հազար տոննա քրոմի հանքաքար, 214 հազար տոննա ֆոսֆատներ, պղինձ, պլատին ու այլ ապրանքներ: Այս նույն ժամանակամիջոցում Գերմանիա է արտահանվում նաև 500 հազարական տոննա վոլֆրամ, արճիճ ու մոլիբդեն, 2782 տոննա պլատին, 11300 տոննա բամբակի թափոն:

Առևտրավարկային պայմանագրի համաձայն ԽՍՀՄ-ը երկու տարվա ընթացքում Գերմանիային մատակարարում է 180 միլիոն մարկի ապրանք, այդ թվում (արժեքը՝ միլիոն մարկով) ՝ կերային հացահատիկ (22, 00), քուսպ (8, 40), վուշի յուղ (0, 60), փայտ (74, 00), պլատին (2, 00), մարգանեցի հանքաքար (3, 80), բենզին (2, 10), քսայուղեր (5, 3), բենզոլ (1, 00), պարաֆին (0, 65), բամբակ (12, 30), բամբակի թափոն (2, 50), վուշ (1, 35), ձիու մշակված մազ (0, 30), ֆոսֆատներ ու դրանց խտանյութեր (13, 00), ասբեստ (1, 00), քիմիական ու դեղագործական նյութեր ու բուժիչ խոտեր (1, 60), խեժ (0, 70), փետուր (2, 48), մորթի (0, 90), լուցկու արտադրության համար փայտ (1, 50) և այլն:

1940 թվականին Գերմանիան ԽՍՀՄ-ից ստացել է 657 հազար տոննա նավթամթերք (ԽՍՀՄ ամբողջ արտահանման 75 տոկոսը) և գրեթե մեկ միլիոն տոն հացահատիկ:

Մինչև 1941 թվականը գործել է սովետագերմանական ավիաընկերություն, որը գլխավորել է խորհրդային կին օդաչու Վ. Գրիզոդուբովան:

ԽՍՀՄ-ից մսի, հացի, յուղի ու ձվի անխափան մատակարարումները Գերմանիային, որտեղ քարտային բաշխում էր կատարվում, հնարավորություն են ընձեռել պարեմնամթերքի անհրաժեշտ պաշար կուտակել:

Նավթով, մարգանեցով ու հացահատիկով բեռնված վերջին գնացքը գերմանական սահմանը հատել է գերմանական հարձակումից մեկ ժամ առաջ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5840 | 0 | 0
Facebook