Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ազատամարտիկների դաշինքն իր զորակցությունն է հայտնում կառավարությանը

20:27, perşembe, 13 eylül, 2018
Ազատամարտիկների դաշինքն իր զորակցությունն է հայտնում կառավարությանը

Վերջին օրերին տարբեր տրամաչափի քաղաքագետների և բազում լրատվամիջոցների կողմից հաճախակի էինք հանդիպում կանխատեսումների հակահեղափոխության հնարավորության մասին։ Այս մասին ասված է Ազատամարտիկների դաշինքի խորհրդի հայտարարության մեջ։

Բոլորիդ հայտնի գաղտնալսումը, կարծես միջոց դարձավ ռևանշիստների վերակենդանացման դրսևորումներին, որն ավելի քան հաստատեց, որ մեր ուժային կառույցների և իրավապահ մարմինների գործողությունները ճիշտ ուղղության վրա են։ Այս իրավիճակը մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր ուժերին՝ կրկին միավորվելու և ժողովրդի հաղթանակը մինչև վերջ հասցնելու պատգամ է տալիս։

Ազատամարտիկների դաշինքն իր զորակցությունն է հայտնում կառավարությանը և իր պատրաստակամությունը՝ աջակցելու ուժային կառույցներին պայքարելու երկիրը կեղեքած, թալանած և դեռ վերակենդանանալու հույսեր փայփայող հանցավոր կլանի դեմ։

Ազատամարտիկների դաշինքը կոչ է անում բոլոր ազատամարտիկներին միավորվելու, մեր ժողովրդի հաղթանակը մինչև վերջ հասցնելու և մեր հաղթանակած սերնդի արժանապատիվ կերպարը վերականգնելու պայքարին։
    
     newsline.am

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2816 | 0 | 0
Facebook