Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կես լուրջ, կես կատակ. «Դպրոցականների բիզնես-նախագծերը»

14:14, çarşamba, 12 eylül, 2018
Կես լուրջ, կես կատակ. «Դպրոցականների բիզնես-նախագծերը»

Հինգերորդ դասարանի հասարակագիտության դասին ուսուցչուհին աշակերտներին հանձնարարում է բիզնես-նախագծեր կազմել: Երեխաները ձեռնամուխ են լինում հանձնարարության կատարմանը և հաջորդ դասին ներկայացնում են իրենց կազմած բիզնես-նախագծերը:

Դասարանի գերազանցիկ աշակերտուհին ներկայացրել էր, թե ինչպես է սննդի ձեռնարկություն ստեղծելու: Մեկ այլ աշակերտ դպրոցական տրանսպորտային համակարգի հեռանկարային նախագիծ (վերլակներ, շարժասադուղքներ և այլն) էր ներկայացրել: Մի տղա էլ հիանալի զեկուցում էր ներկայացրել դպրոցական համակարգչային համակարգի ստեղծման մասին: Աշակերտուհիներից մեկի նախագիծը վերաբերում էր դպրոցի բոլոր ուսուցիչների համար կոշիկի արտադրության ստեղծմանը և նույնիսկ արտահանմանը:

Գրատախտակին է մոտենում նաև դասարանի ամենահամեստ աշակերտուհին:

-Դուք բոլորդ, - ասում է նա իր դասընկերներին, -ձեր բիզնես նախագծերն սկսել եք «Բանկից վարկ կվերցնեմ» նախադասությամբ: Իսկ ես բանկ եմ բացելու:

Բոլորն իրենց սրտի խորքում նախանձով են լցվում` ինչպե՞ս մեր մտքով չէր անցել:

-Պայմաններս հետևյալն են, - շարունակում է աղջիկը, - ձեզանից յուրաքանչյուրը կարող է իմ բանկից ցանկացած գումարն ստանալ` տարեկան 20 տոկոս տոկոսադրույքով:

-Իսկ մեկ միլիոն կարելի՞ է, - հարցնում է շարքի վերջում ննջող երկտարեցին:

-Թեկուզ մեկ միլիարդ, թեկուզ հարյուր միլիարդ: Բայց նկարտի առեք` տարվա վերջում պետք է այդ փողը, տոկոսներով հանդերձ, վերադարձնեք: Ով չվերադարձնի, պարտքի դիմաց նրա գույքն եմ բռնագրավելու:

Ի՞նչ է, ամբողջ գո՞ւյքն ես բռնագրավելու, - զայրացած արձագանքում է գերազանցիկը:

-Իհարկե` ո'չ, միայն պակասող մասն եմ բռնագրավելու:

-Նորմալ, նույնիսկ գերազանց պայման է, - ասում է համակարգչագետ աշակերտը` աչքը չկտրելով հաշվիչից, - ես համաձայն եմ:

Իրենց համաձայնությունն են հայտնում նաև մյուս աշակերտները, որովհետև այդպիսի առատաձեռն բանկը նրանց սրտով էր:

-Ուրեմն, - շարունակում է «բանկիրուհին», - տարվա սկզբին ես ձեզ մի սար փող կտրամադրեմ, իսկ վերջում կպահանջեմ վերադարձնել տրված փողն ու դրա 20 տոկոսը: Ստացվում է մեկ կույտ փող` գումարած դրա հինգերորդ մասը: Ձեր տրամադրության տակ միայն կուտն է, իսկ այն 20 տոկոսը, որ ես վրադիր եմ պահանջելու, գոյություն չունի: Կնշանակի` տարվա վերջում ես ձեզանից վերցնելու են բոլորիդ սեփականությունն հանդիսացող դպրոցի 20 տոկոսը: Մեկ տարվա ընթացքում ձեզանից մեկը կարողանալու է հավաքել տրված փողի 120 տոկոսը, մեկ ուրիշն էլ` 400 տոկոսը: Բայց դա նշանակում է, որ մյուսը չի ունենալու վերադարձվելիք պարտքի նույնիսկ կեսը: Բայց դա կարևոր չէ, կարևորն այն է, որ ցանկացած դեպքում, երբ դուք համաձայնել եք վարկ վերցնել, դուք ինձ տվել եք դպրոցի 20 տոկոսը, իսկ հաջորդ տարի` ևս 20 տոկոսը: Եվ այսպես շարունակ: Տասներորդ դասարանում ես կլինեմ այս դպրոցի միակ սեփականատերը: Այսօր դուք բարեկեցության, բիզնեսի, հաջողության ու զարգացման մասին եք երազում, իսկ 10-րդ դասարանում դուք իմ ստրուկները կդառնաք, և ես կորոշեմ, թե ով պիտի ապրի և ով սովից մեռնի:

-Ո՞ւմ է պետք այդպիսի բանկը, - ասում է երկտարեցին, - առանց բանկի էլ յոլա կգնանք:

-Ճիշտ է, հարում է կոշիկի բիզնեսի ծրագիր ներկայացրած աղջիկը, - առանց բանկի ու առանց փողի էլ կհաջողենք, մեր ապրանքն ու ծառայությունները մեկմեկու հոտ կփոխանակենք:

-Իսկ ինչպե՞ս ես վճարելու պաղպաղակի դիմաց, - զարմացած հարցնում է «բանկիրուհին», մի՞թե արտադրածդ կոշիկի կրունկը պոկելու ես ու դրանով վճարումը կատարես: Իսկ աշխատողների՞դ ինչով ես վճարելու:

-Մենք մեկմեկու ստացական կտանք, - ասում է աշակերտներից մեկը;

-Լավ գաղափար է, - պատասխանում է «բանկիրուհին», - և երեք օր անց յուրաքանչյորդ մի կույտ ստացական կունենաք` մոտավորապես այսպիսի բովանդակությամբ. «Ես այսինչին աթոռ տվեցի», «Այսինչն ինձ վերելակով բարձրացրեց», «Այսինչից մարզակոշիկներ վերցրեցի» …Իսկ հետո ի՞նչ է լինելու:

Միջամտում է երկտարեցին.

-Դպրոցն հաստատ քե՞զ է պատկանելու:

-Իհարկե', դա պարզից էլ պարզ է:

-Այդ դեպքում ինձ աշխատանքի վերցրու: Եթե որևէ մեկը պարտքդ չվերադարձնի, ես քեզ կօգնեմ: Դրա դիմաց շատ բան չեմ ուզում: Դու ինձ կտաս համակարգչային դասարանը, և ես այնտեղ համակարգչային խաղերի սրահ կբացեմ:

-Համաձայն եմ, կլինես իմ բանկի ուժային կառույցը:

-Իսկ ե՞ս ինչ անեմ, - հարցրեց աշակերտուհիներից մեկը:

-Գիտե՞ս ինչ, պատասխանեց «բանկիրուհին», - ես աշխատելու ցանկություն այնքան էլ չունեմ, և դու կաշխատես իմ փոխարեն: Փողերը կհաշվես, կվճարես…Մեկ էլ տեսար, տարվա կեսին մեկը ցանկացավ նորից վարկ վերցնել: Ես քեզ տարկան 20 տոկոսով փող կտամ, իսկ դու նրանց 22 տոկոսով կտաս:

-Իսկ կարելի՞ է ուզածս տոկոսով տալ:

-Իհարկե': Բայց չմտածես, թե դպրոցը քոնը կդառնա: Ասենք` 33 տոկոսով ես փող տալիս, ու երեք տարի անց կարծես թե դպրոցը քոնն է լինում: Բայց դու ինձանից 20 տոկոսով փող ես պարտք վերցրել, իսկ այդ 20 տոկոսը, ինչպես հիշում ես, գոյություն չունի, և հինգ տարի հետո դպրոցը, միևնույն է, իմը կլինի: Եվ ես կվերադարձնեմ քո 10 տոկոսը:

Հետո «բանկիրուհին դիմում է ուսուցչուհուն»:

-Դուք ևս չանհանգստանաք: Ես ձեզ բարձր աշխատավարձ կտամ, իսկ դուք բոլորին կսովորեցնեք, որ այդպես էլ պիտի լինի, որ այլ կերպ չի էլ կարող լինել: Երեխաներին կպատմեք, որ եթե շատ աշխատեք ու լավ սովորեք, հաջողության կհասնեք ու կհարստանաք: Հասկանո՞ւմ եք, նրանք որքան շատ աշխատեն, ես նույնքան արագ կհարստանամ, և դուք որքան լավ շպարեք աշակերտների ուղեղները, նույնքան բարձր կվարձատրեմ ձեզ: Պա՞րզ է:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6276 | 0 | 0
Facebook