*
Կծկվե՜լ է քաղաքս, ասես թե ցավի՜ց,
Չգիտեմ թե ի՞նչն է ցավում,
… Չի՛ հանգստանում այս թոհուբոհից
Սուտ խոստումների՜ կոպիտ անկողնում…
*
Քա՜ր է քաղաքիս սի՜րտը վարդագույն-
Կառուցված անվե՜րջ ճախրանքի համար,
… Կեղտի մեջ կորե՜լ է այս Հրա՜շքը Սուրբ-
Ճախրանքի՜ համար դարձել անպիտան…
*
Քաղաքը ո՜րբ է, քաղաքում բո՛թ է,
Քաղաքի գլո՜ւխն՝ անգլուխ,
… Հերթի՜ են կանգնել «կասկա՜ծն» ու «ամո՜թը»
Քաղաքագլուխ դառնալու:
*
Այս մի փորձության գինի՜ն էլ տտիպ
Քեզ կխմեցնեն, բա՜խտ է, ի՞նչ անես,
… Կամ մի «ծաղրածու» կկանգնի գլխիդ
Կամ էլ «պահանջված մի կին» աներես…
*
Թե ի՞նչիդ էր պետք «սե՜ր, համերաշխությո՜ւն»
Երբ միշտ եղե՜լ ես մաքո՜ւր ու հստակ,
… Պատա՜նը՝ պատա՛ն է, ի՞նչ տարբերություն
Լինի այն «թավշյա՜» թե «սպիտակ» …
*
Կյանքի դպրոցը չավարտած ստվերնե՜րը
Քարերիդ վրայով կանցնե՜ն, կգնա՜ն,
Գաղթականի սիրտ-հոգի ունեցողնե՜րը
Չե՛ն կարող քեզ լինե՜լ տիրակալ…
*
Լալի՜ս է քաղաքս, ամոթի՜ց, ցավի՜ց,
Ասես թե մա՜յրն է լալիս զավակի համար,
Ասես խլե՜լ են, պոկե՜լ մոր կրծքից
Որդու մանկության գույնե՜րը պայծառ:
*
Ես վատատե՛ս չեմ, սիրելի՜ քաղաք,
Հաշվի՜ր թե մանո՜ւկ ես մանկապարտեզում,
… Այս «մանուկների» հո՜սքը խելագար
Չի՛ կարող սասանել հիմքերդ ամուր:
*
Ոչ Կարթագե՜նը կա՛, ո՛չ Բաբելոնը,
Ո՛չ Պոմպեյը կա՛ և ո՛չ էլ Տրոյա՜ն…
…Բոլո՜ր ճանապարհները տանում են Հռո՜, մ
Իսկ իմ ճանապա՜րհը՝ միայն Երևան:
*
Գրա՜ծս գանգա՛տ չէ և ո՛չ էլ հորդո՜ր,
Գրա՜ծս քաղաքիս վի՜շտն է անսահման,
Որ քաղաքը իմ դարձել է ոսկո՜ր
Կռվող շների՜ ոհմակի համար:
*
Կծկվել է քաղաքս ցավից ամոթի՜,
Ներսում արհավի՜րք, դրսում դավադրա՜նք,
… Ի՞նչպես հավատա, որ թոհուբոհի՜
Օրերն այս կանցնե՜ն, կգնա՜ն: