Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հեղափոխությունն այդպես էլ չհասավ մաքսատուն։

22:32, cumartesi, 01 eylül, 2018
Հեղափոխությունն այդպես էլ չհասավ մաքսատուն։
    
  • Քաղաքացիները շարունակում են՛ ահազանգել մաքսատներում առկաա անօրինականությունների մասին:

  •     
  • Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էինք մաքսատներում առկա մի շարք բացթողումները դարձել են մաքսատներից օգտվող քաղաքացիների դժգոհության առիթ։ Քաղաքացիները պնդում են, որ մաքսատներում իրենք դառնում են մի շարք չարաշահումների ու ապօրինությունների զոհ։ Երեկ սույն թվականի օգոստոսի 31-ին քաղաքացիներից ստանալով Բագրատաշենի անցակետում տեղի ունեցող անօրինությունների մասին ահազանգ ընկերոջս հետ մեկնեցինք վերո նշյալ վայր, որտեղ տեղում ծանոթանալով իրավիճակին պարզեցինք, որ բարձրացված աղմուկի պատճառը մաքսատներում հսկողություն իրականացնող Ներքին անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից դիրքի չարաշահմաբ ապօրինի ու արհեստածին ճանապարհներով մաքսազերծման աշխատանքներում խոչնդոտներ ստեղծելն է։ Մաքսատանը գտնվող քաղաքացիների խոսքով Ներքին անվտանգության աշխատակիցները նաև անցնում են չեզոք գոտի (нейтральноя зона) և ոտնահարելով քաղաքացիների իրավունքները գաղտնի նկարահանումներ են իրականացնում։ Քաղաքացիները փորձում էին պարզել, թե ինչ իրավական հիմքով են իրականացվում այդ նկարահանումները և ինչ նպատակով են դրանք օգտագործվելու։ Հավաքվածները դժգոհում էին ասելով, որ նոր Հայաստանում դեռևս շարունակում են հհկ-ական աշխատելաոճով ու մտածելակերպով աշխատել, հավելելով, որ ինչպես կարելի է խոսել հայրենադարձության մասին, երբ դեռ չմտած հայրենիք դառնում ես անարդարության զոհ։ Սպասում ենք պատկան մարմինների համապատասխան արձագանքին։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6201 | 0 | 0
Facebook