Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչպես և որտեղ է՝ ծախսվում Էջմիածնի բյուջեն։

20:51, salı, 28 ağustos, 2018
Ինչպես և որտեղ է՝ ծախսվում Էջմիածնի բյուջեն։

Այսօր 28.08.2018
     Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիաննա Գասպարյանը քաղաքապետի պաշտոնական ֆեյսբուքյան էջում մի այսպիսի գրառում է՝ կատարել։
     Քաղաքապետարանի և «Չումբո» նախաձեռնող խմբի համագործակցության արդյունքում մեր քաղաքի դպրոցներին կտրամադրվի 25.000 ՀՀ դրամ արժողությամբ 2500 փաթեթ, որոնց շրջանակներում դպրոցականները հնարավորություն կստանան սեպտեմբերի 1-ն անցկացնել Ջրաշխարհում:
     Քաղաքապետի պաշտոնակատարի գրառումն բուռն քննադատության առիթ է՝ դարձել, այս մասով անմասն չի մնացել, Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ Հ/Կ ի տնօրեն Արտակ Սերգոյանը, ով Էջմիածնի քաղաքացի է և նաև բարերար Արթուր Ասատրյանի, նույն ինքը դոն պիպո ի ընկերն է՝, ով ևս Էջմիածնում զբաղվում է բարեգործությամբ։
    
     (Արտակ Սերգոյանի գրառումը ներկայացնում ենք ստորև։)
     https://www.facebook.com/profile.php?id=1206361007
    

     1) Կարծում եմ այդ հսկայական գումարները մեկ օրյա հաճուքի փոխարեն կարելի էր ուղղել վերանորոգելով դպրոցի բակ կամ խաղահրապարակ, որը երկար ժամանակ կծառայեր նույն դպրոցականներին:
     2) Այս պահին Էջմիածին քաղաքում կան 20 եվ ավել ընտանիքներ, ովքեր չունեն տարրական միջոցներ իրենց երեխաների համար գնել գրենական պիտույքներ եվ հագուստ:
    
    

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիաննա Գասպարյանի գրառումն ստորև։
    

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Էջմիածնի քաղաքապետարանն անակնկալ է պատրաստել դպրոցականների համար: Այսպես, քաղաքապետարանի և «Չումբո» նախաձեռնող խմբի համագործակցության արդյունքում մեր քաղաքի դպրոցներին կտրամադրվի 25.000 ՀՀ դրամ արժողությամբ 2500 փաթեթ, որոնց շրջանակներում դպրոցականները հնարավորություն կստանան սեպտեմբերի 1-ն անցկացնել Ջրաշխարհում: Փաթեթները կտրամադրվեն քաղաքի դպրոցներում՝ սկսած վաղը 11: 00-ից: Բարի ժամա՛նց, սիրելի դպրոցականներ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7083 | 0 | 0
Facebook