Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տարիների դադարից հետո կրկին անուշաբույր խունկը պատեց եկեղեցին

14:00, pazar, 26 ağustos, 2018
Տարիների դադարից հետո կրկին անուշաբույր խունկը պատեց եկեղեցին

Տարիների դադարից հետո կրկին անուշաբույր խունկը պատեց եկեղեցին...

Օգոստոսի 25֊ին Ապարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը, մի խումբ ուխտավորների հետ այցելեց Զովունիի Սուրբ Պողոս֊Պետրոս եկեղեցի, ուր տարիներ շարունակ չէր լսվել Սուրբ Պատարագի ղողանջները, այդ օրը լսվեց ՝
     մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որը կարծես նոր շունչ տվեց, ինչպես ասում են ՝տարիներ շարունակ ջրի գերության մեջ մնացած այս հրաշք եկեղեցուն։
     Եկեղեցի՛ն, որի միայն պատերն են այժմ կանգուն հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։
     Այս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին՝ բազիլիկ հատակագծով։ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանը տաճարը վերակառուցել է ներսից՝ պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով գմբեթավոր եկեղեցու՝ երկայնական պատերին հզոր գմբեթակիր որմնամույթեր կցելով։
     Այն վերանորգվել է 1896թ.։20-րդ դարում քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը։
     1967 թ-ից սկսած տարեկան 3-4 ամիս մինչև պատուհանների բարձրությամբ մնում է ջրի մեջ։ Այդ վիճակով էլ մինչև 2005 թ. շինության պատերն ամբողջական վիճակում պահպանվում էին։ Միայն 2005 թ-ին եկեղեցու արևելյան պատը տևական ողողումներից հետո քանդվել է։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4305 | 0 | 0
Facebook