Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

19:26, cuma, 24 ağustos, 2018
ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Կա՛նգ առ ընթերցո՛ղ, կանգ առ մի պահ… Մի Սահեցրու թափառ հայացքդ այս տողերի վրայով: Ընթերցիր և հպարտացիր քո հայ հերոս զինվորներով...

***


    

Բարև իմ անծանոթ զինվոր եղբայր:

Թույլ տուր, մինչ նամակս սկսելը, պատվի առնելով խոնարհվել քո առաջ: Քանզի դու արժանի ես: Քո շնորհիվ է, որ մեք այսօր անցկացնում ենք խաղաղ գիշերներ՝ քո անքուն գիշերների արդյունքն է դա, որ օր ու գիշեր կանգնած սահմանին պահպանում ես քո ազգի և հայենիքի խաղաղությունը:

Փա՛ռք և պատիվ քեզ…

Հիմա այն, ինչ ասելու եմ, կարող է թվա, թե ասում եմ ուղղակի քեզ սիրաշահելու համար, կամ ասում եմ չհասկանալով զինվորական կյանքի պատասխանատվությունն իր ողջ էությամբ ու պատասխանատվությամբ, սակայն ո՛չ, ես խոսում եմ գիտակցելով և հասկանալով զինվորական կյանքի պատասխանատվությունը:

Ես ողջ կյանքս երազել եմ ծառայել հայոց բանակում, թեպետ իգական սեռի ներկայացուցիչ եմ: Չգիտեմ հիմա լու՞րջ կընդունես, թե անլուրջ, բայց ես իրոք երազել ու երազում եմ, որ քո հետ և քո կողքին տանել այն բարդություններն, ինչ դու՛ ես տանում, անցնել այն անանցանելի թվացող դժվարությունների միջով, որոնց միջով դու՛ ես անցնում պատվով, իմ քաջ զինվոր: Գիտեմ՝ դժվարություններ շատ կան, ամենևին էլ չեմ հեշտացնում, բայց ինձ ճիշտ հասկացիր՝ իմ համար այդ դժվարություները վախեցնող չեն, հատկապես, որ ես դժվարություններ հաղթահարելուց չեմ վախենում, ու կյանքն ինձ, դեռևս մանկուց, սովորեցրել և թրձել է դրանք հաղթահարելու ճանապարհին պայքարող ու աներեր լինել:

Սիրում եմ զինվորական համազգեստ կրել, սիրում եմ զենք վերցնել, բայց ծառայեցնել նպատակին, սիրում եմ իմ մարտիկ ու զինվոր եղբայրների կողքին ես էլ ինձ զինվոր զգալ:

Սիրում եմ... Սակայն… Ցավոք երազանքս մնաց անկատար՝ կյանքի դաժան խոչընդոտները թույլ չտվեցին անցնել այդ դժվարին, բայց և պատվաբեր ուղին: Ու հիմա, չծիծաղես վրաս և խնդրում եմ հավատա ինձ, եթե ասեմ, որ իմ ամենանվիրական երազանքներից մեկն է լինել որևէ զորամասում, որտեղ ծառայում ես դու՝ հայ զինվոր, ով էլ լինես՝ ծանոթ ինձ կամ անծանոթ, ուզում եմ շփվել զորամասի ցանկացած զինվորի հետ, լինել հրամանատարական կազմի կողքին, լսել նրանց հրամանները, զենք բռնել, որքան էլ ծանր լինի իմ փափկասուն ու կանացի ձեռքերի համար, լինել քո զինվորական ճաշարանում, ինչու՞ չէ, սնվել քո համար նախատեսված զինվորական ճաշով, լսել քեզ, քո մտքերը՝ որպես ծառայող զինվորի, իմ օրն անցկացնել քո հետ քո կողքին և հպարտանալ իմ զինվոր եղբորով, թեկուզ և այս պահին անծանոթ ես դու ինձ:

Շատ անգամ եմ շատերի բերանից լսել՝ "Իգական սեռը բանակում միայն կխանգարի, նա թույլ էակ է": Քավ լիցի: Ես այդ կարծիքին չե'մ, թույլ տուր հակասել այդ մտքին: Կինը, երբ զինվորի կողքին է՝ նրան օգնում է և՛ մտքերով, և՛ կամքի ուժ ու տոկունություն հաղորդելով, ինչպես նաև սեփական ոգով նրա երակներում քաջություն ներարկելով:

Երբ պետք է՝ կինն սռավել խրոխտ է ու քաջ իր էության մեջ, իսկ երբ պետք է՝ նա կանացի է ու հեզ իր նազանքով: Դա ե՛ս չէ, որ պետք է ասեմ քեզ, այլ դա է փաստում մեր հայոց պատմությու՛նը, երբ հետադարձ հայացաք ենք նետում մեր դարավոր պատմության անցյալին:

Ով հայ զինվոր ես միշտ հետևում եմ զինվորական ցանկացած հաղորդաշարի թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ սոց. ցանցերում զետեղվող ցանկացած թեմաների ու հոդվածների: Ու միշտ տեսնում եմ և զգում, որ դու անսասան ես, նաև խրոխտ քո սահմանին, Աստված քեզ պահապան, միշտ անվախ ու քաջ մնա իմ անծանոթ զինվոր եղբայր:

Գիտեմ և համոզված եմ, որ քեզ ոչ ոք ծնկի չի բերի ո՛վ դու քաջ զինվոր... Դու աննկուն ես հայոց լեռների պես: Իսկ ով ընկավ Ղարաբաղյան մարտում և այս քառօրյա պատերազմի անհավասար պայքարում՝ լուռ ու արցունքոտ աչքերով, բայց և հպարտորեն ես գլուխ եմ խոնարհում նրանցից յուրաքանչյուրի շիրմի առաջ… Նրանք էլ էին քաջ ու անվեհեր, սակայն թշնամին էր արյունարբու և չարանենգ…

Եվ քանի որ ես միշտ սիրել եմ զինվորական կյանքը, Ղարաբաղյան մարտերի ժամանակ չէի կարող անտարբեր մնալ մեր մարտիկների հանդեպ ու գրել եմ մի քանի բանաստեղծություն, որոնք համընկնում են այսօրվա քառօրյա պատերազմի հետ, և քո թույլտվությամբ, իմ քաջ զինվոր, դրանցից եկուսը կարժանացնեմ քո դատին, որ նվիրել եմ մեր զոհված մարտիկների հիշատակին:


    

Գնացին, չեկան,

Շատերն էլ անհայտ կորան,

Դեռ նոր ծաղկած

Ու կյանքից ոչինչ չհասկացած:


    

Անմոռաց օրեր,

Անմոռաց պահեր,

Հիշվելու են միշտ,

Որ դեռ նոր ծաղկած`

Կյանքից հեռացան:


    

Շատերը գնացին,

Շատերը զոհվեցին

Հանուն հայրենիքի փրկության,

Հանուն հայրենիքի ազատության:


    

Շատերի քսաներորդ գարունը,

Շատերի քսանիներորդ գարունը,

Շատերի երեսուներորդ գարունը,

Շատերի էլ քառասուներորդ գարունը

Լրանալ չհասցրեց:


    

Երբ խորն եմ մտածում այս մասին,

Պատրանքներիս մեջ հայտնվում է մի կին,

Որ մահացած որդու շիրմին լալիս է ծնկաչոք

Եվ աղերսում անդադրում.


    

"Մի անգամ գոնե

Բաց քո աչքերը,

Նայիր իմ դեմքին,

Ժպտա երջանիկ:


    

Իմ հարցերին դու պատասխանիր.

-Ինչու՞ զավակներիդ որբացրիր,

Ինչու՞ կնոջդ այրիացրիր,

Ինչու՞ ծնողներիդ ու հարազատներիդ վշտացրիր:

Ինչու՞, ինչու՞, ինչու՞,

Ա~խ պատասխանիր այդ ՞ինչու՞-ներին,

Որ հանգստանա կեղեքված հոգիս,

Որ հանգստանա մորմոքված հոգիս":


    

Բայց չբացեց նա իր աչքերը,

Չտվեց մոր "ինչու"-ների պատասխանը,

Թողեց նրան այդպես լալով,

Իր շիրմի մոտ այդպես աղերսելով:


    

Գնացին, չեկան,

Շատերն էլ անհայտ կորան,

Դեռ նոր ծաղկած,

Բայց դառը կյանքն արդեն ճաշակած…


    

1994 թ.


    

***


    

Ռազմի դաշտում կռիվ էին մղում

Մարտիկները քաջ, կորովի,

Անվախ ու արի:

Քաջ էին նրանք հիրավի

Ու չէին վախենում մահվան շնչից,

Բայց գնդակը թուրք ոսոխի

Չխնայեց շատ քաջերի…

Ընկան նրանք մարտի դաշտում,

Վերք` սրտերին,

Կարոտ` հոգիներում,

Բայց ժպիտն էլ դեմքերին:

Չէ՞ որ մարտիկը քաջ,

Կռվի փոթորկում,

Լաց ու կական չի ընդունում,

Ու թե մեռած տեղն էլ ուժ ունենա`

Ողբն անպայման կարգելի նա…

Ծանր է, թախծոտ

Ու անամոք…

Բայց պիտի ուժ գտնի մայրը քաջ մարտիկի,

Եվ հանուն նրա սուրբ հիշատակի

Վերջ դնի սրտակեղեք իր ողբին:

Ու միշտ պիտի նա հիշի.

Որ իր որդին քաջ էր իբրև մարտիկ

Ու երբեք արցունք չէր սիրում,

Եվ փորձելով ուժ գտնել ինքն իր հոգում՝

Նրա հիշատակն առանց արցունք վառ պահի:

Ու հպարտության վեհ զգացումը

Միշտ կլինի և իմ ուղեկիցը,

Որ այս պահի խաղաղ կյանքի համար

Երախտապարտ ենք շատ քաջ մարտիկների:

Այս զգացումն իմ հոգում՝

Զոհված մարտիկների շիրիմներին

Ես գլուխ եմ խոնարհում,

Որ քաջ էին ու անվախ,

Որ իրենց թանկ կյանքը

Նրանք հայրենիքին զոհաբերեցին:

Նրանք ընկան, նահատակվեցին,

Բայց չմեռան,

Ապրում են նրանք բոլորիս մեջ

Եվ կապրեն հավերժ…

Նրանց ոչ մեկս չե՞նք մոռանա,

Ասում եմ մարդկանց անունից համոզված,

Բայց թե հանկարծ մոռանանք`

Թող զույգ աչքով քոռանանք…


    

2002 թ.


    

Ներիր ինձ իմ զինվոր, որ մի փոքր տխրեցրեցի քեզ:

Իմ զինվոր եղբայր ես քո կողքին կլինեմ, եթե իմ կարիքը երբևէ զգաս, թեկուզ իբրև հոգեբան: Չէ՞ որ մասնագիտությամբ հոգեբան եմ ու սիրով կհայտնվեմ կողքիդ որպես քո ու քո ծառայակից ընկերների լավ ընկեր ու բարեկամ:

Ես հպա՛րտ եմ քեզանով ո՛վ հայ զինվոր, թույլ տուր քո անունը մեծատառերով գրել հայոց պատմության մեջ, որ սխրանքներ ես գործում, բայց միշտ համեստորեն լռում ես քո սխրագործություների մասին:

Պատվի առնելով քո քաջության և տոկունության առաջ ասում եմ՝ ՓԱ՛ՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՔԵԶ… ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՔՈ ՀԱՄԵՍՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ… ԾԱՌԱՅԻՐ ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ՆԵՐՔՈ ԻՄ ՀԱՅ ԶԻՆՎՈ՛Ր…

Քո սխրանքն անմար է, գործդ՝ հավերժ…

Վերադարձիր հայրենի օջախ փառքով և առո՛ղջ...


    

Սիրով իրեն քո քույրը համարող, բայց քեզ անծանոթ՝ Մարինե Մանուկյան
    
     2016 թ.

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
15039 | 0 | 0
Facebook